Ռոնդանե
From Wikipedia, the free encyclopedia
Ռոնդանե ազգային պարկ (նորվ.՝ Rondane nasjonalpark), ազգային պարկ Նորվեգիայի կենտրոնական մասում` Ռոնդանե լեռնազանգվածի մոտ։ Նորվեգիայի առաջին ազգային պարկն է, հիմնադրվել է 1962 թվականին։ 2003 թվականին պարկի տարածքը զգալիորեն ընդլայնվել է. ներկայումս այն կազմում է 963 կմ²։ Պարկի տարածքում կան 2.000 մ և ավելի բարձրություն ունեցող 10 լեռնագագաթներ։ Նրանցից ամենաբարձրը Ռոնդեսլոտեն է (2178 մ)։ Պարկում ապրում են հյուսիսային եղջերուներ, որոնց քանակը պարկում մեծագույններից է ողջ Նորվեգիայում։
Արագ փաստեր Ռոնդանե, Տեղագրություն ...
Ռոնդանե | |
---|---|
նորվ.՝ Rondane nasjonalpark | |
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ) | |
Տեղագրություն | Նորվեգիա |
Կոորդինատներ | 61°50′00″ հս․. լ. 9°50′00″ ավ. ե.HGЯOL |
Կարգավիճակ | Ազգային պարկ |
Տարածք | 963,5 կմ²[1] |
Հիմնադրված է | 1962 |
Rondane nasjonalpark Վիքիպահեստում |
Փակել