Պենգ Լիյուան
From Wikipedia, the free encyclopedia
Պենգ Լիյուան (չինարեն՝ 彭麗媛, նոյեմբերի 20, 1962(1962-11-20)[1], Yuncheng County, Q10508922?, Շանդուն, Չինաստան) չինացի ժողովրդական երգչուհի, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կինը և Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության ամանորյա գալահամերգների մշտական մասնակից, Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի գեներալ-մայոր, պրոֆեսոր, Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի արվեստի ակադեմիայի և Չինաստանի երաժշտական կոնսերվատորիայի ասպիրանտների գիտական խորհրդատու, արվեստի ակադեմիայի ղեկավար։
Պենգ Լիյուան չինարեն՝ 彭麗媛 | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1962(1962-11-20)[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Yuncheng County, Q10508922?, Շանդուն, Չինաստան |
Քաղաքացիություն | Չինաստան |
Մայրենի լեզու | հյուսիսային չինարեն |
Կրթություն | China Conservatory of Music? |
Մասնագիտություն | երգչուհի, կատարողուհի, համալսարանի դասախոս, ռազմական գործիչ, քաղաքական գործիչ և դերասանուհի |
Ամուսին | Սի Ցզինպին[2][3] |
Զբաղեցրած պաշտոններ | spouse of the President of the People's Republic of China?, WHO Goodwill Ambassador? և Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդաժողովի ազգային կոմիտեի անդամ |
Կուսակցություն | Չինաստանի կոմունիստական կուսակցություն |
Երեխաներ | Xi Mingze?[3] |
Ստորագրություն | |
Peng Liyuan Վիքիպահեստում |
Բազմաթիվ մրցանակների է արժանացել ամբողջ երկրում անցկացվող երգի մրցույթներում։ Նրա կատարած ամենահայտնի երգերից են՝ «Մեր գյուղից մարդիկ» (父老乡亲), «Ջոմոլունգմա» (珠穆朗玛), «Հույսի հարթավայրերում» (在希望的田野上)։ Պենգ Լիյուանը գտնվում է Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակում քաղաքացիական ծառայության մեջ և ներկայումս ունի գեներալ-մայորի զինվորական կոչումին համապատասխանող կոչում ըստ տեղական աստիճանների համակարգի։ Չինաստանի առաջին կին երգչուհիներից մեկն է, ով 1980-ական թվականներին չինական համալսարաններում մագիստրոսական համակարգի ներդրումից հետո ավանդական երաժշտություն մասնագիտացմամբ մագիստրոսի կոչում է ստացել։ Հանրաճանաչության շեմին իր պայծառության և վեհության համար նրան կոչում էին Քաջվարդի թագուհի։ Քաջվարդը, որպես Չինաստանում հատկապես հարգված ծաղիկ, կապված է կայսրերի սիմվոլիզմի հետ, մարմնավորում է գեղեցկությունն ու զգայականության հատկություններ, որոնք սովորաբար բնորոշ են Պեն Լիյուանին։