Չինարեն
From Wikipedia, the free encyclopedia
Չինարեն (汉语/漢語, 华语/華語, կամ 中文, Փինյին։ Hànyǔ, Huáyǔ, կամ Zhōngwén), Սինատիբեթյան լեզվաընտանիքին կամ Ալտայական լեզվաընտանիքին պատկանող լեզու կամ լեզվախումբ, ալտայական լեզու։ Բաղկացած է փոխըմբռնելիության տարբեր աստիճաններ ունեցող բազմազանություններից[5][6]։ Չինարենը ժամանակակից ամենատարածված լեզուն է՝ ընդհանոր 2,3 միլիարդ խոսողներով[7]։
Չինարեն 中文, 汉语 | |
---|---|
Տեսակ | մակրոլեզու, կենդանի լեզու և լեզուների խումբ |
Ենթադաս | Սինատիբեթյան լեզուներ[1] |
Երկրներ | Չինաստան[2] և Թայվան[3] |
Պաշտոնական կարգավիճակ | Կախյալ տարածքներ՝ Կազմակերպություններ՝ |
Խոսողների քանակ | 1 299 877 520 մարդ[4] |
Լեզվակիրների թիվը | 1․213․000․000 |
Ռեյտինգ | 1 |
Գրերի համակարգ | Չինական այբուբեն |
IETF | zh |
ԳՕՍՏ 7.75–97 | 315 |
ISO 639-1 | zh |
ISO 639-2 | chi (B); zho (T) |
ISO 639-3 | zho և այլն։ |
ISO 639-5 | zhx |
Երկրներ, որտեղ չինարենը հիմնական կամ պաշտոնական լեզուն է
Երկրներ, որտեղ չինարեն խոսող ավելի քան 5 միլիոն․ մարդ կա Երկրներ, որտեղ չինարեն խոսող ավելի քան 1 միլիոն․ մարդ կա Երկրներ, որտեղ չինարեն խոսող ավելի քան 500.000 մարդ կա Երկրներ, որտեղ չինարեն խոսող ավելի քան 100.000 մարդ կա Զգալի թվով չինարեն խոսացող բնակչությամբ քաղաքներ | |
Chinese languages Վիքիպահեստում |
Չինարենը սինո-տիբեթական ընտանիքի ճյուղերից մեկն է։ Սկզբնական շրջանում այն Չինաստանի հիմնական էթնիկ խմբի՝ խան ազգության լեզուն է։ Իր ստանդարտ ձևով չինարենը ՉԺՀ-ի և Թայվանի պաշտոնական լեզուն, ինչպես նաև ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից մեկը։
Չինարենն իրենից ներկայացնում է իրարից խիստ տարբերվող բարբառների ամբողջություն, այդ պատճառով էլ լեզվաբանների մեծ մասի կողմից համարվում է ինքնուրույն լեզվաճյուղ, որը կազմված է առանձին, չնայած և միմյանց ազգակից լեզուներից կամ բարբառային խմբերից[5]։
Չինացիները խոսում են 7 տարբեր բարբառներով, որոնք բոլորն էլ կոչվում են չինարեն։ Բազմավանկ բառերը քիչ են, և համանուն բառերը հասնում են հարյուրների, որոնք մի քանի հնչյունով չեն կարող արտահայտվել։ Չինարենը գրվում է ձախից աջ։
Չինարեն առաջին գիրքը, որ կոչվում է «Շիցզին» («Երգերի գիրք»), գրվել է մ.թ.ա. 11-10-րդ դարերում։