Պիեռ Գասպար Շոմետ
From Wikipedia, the free encyclopedia
Պիեռ Գասպար Շոմետ (ֆր.՝ Pierre Gaspard Chaumette, հեղափոխության ժամանակ ընդունել է Անաքսագորաս անունը, մայիսի 24, 1763(1763-05-24)[1][2][3][…], Նևեր[4] - ապրիլի 13, 1794(1794-04-13)[2][3][5][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիական հեղափոխության գործիչ, ձախ յակոբինյան։
Պիեռ Գասպար Շոմետ իսպ.՝ Pierre-Gaspard Chaumette | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1763(1763-05-24)[1][2][3][…] |
Ծննդավայր | Նևեր[4] |
Մահացել է | ապրիլի 13, 1794(1794-04-13)[2][3][5][…] (30 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Էրրանսի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | փաստաբան, քաղաքական գործիչ և բուսաբան |
Կուսակցություն | Կորդելիերներ |
Pierre Gaspard Chaumette Վիքիպահեստում |
Կորդելիերների ակումբի անդամ (1790 թվականից)։ Մասնակցել է 1792 թվականի օգոստոսի 10-ի ժողովրդական ապստամբության նախապատրաստմանը, որի հաղթանակից հետո դարձել է Փարիզի կոմունայի անդամ, իսկ 1792 թվականի դեկտեմբերից՝ դատախազը։ Կռվել է ժիրոնդիստների դեմ։ Գլխավորել է հեղափոխական-դեմոկրատական դիկտատուրան ամրապնդելու համար Փարիզի ցածր խավերի 1793 թվականի սեպտեմբեր 4-5-ի ելույթը։ Կողմ էր ամբողջ արտադրության և գյուղատնտեսական ապրանքների վրա պետական հսկողություն սահմանելուն, սաբոտաժի պատճառով չգործող ձեռնարկությունների ազգայնացմանը։ Եղել է ապաքրիստոնեացման (հեղափոխության ժամանակ կաթոլիկական պաշտամունքը վերացնելու փորձ) քաղաքականության նախաձեռնողներից, որից, սակայն, 1793 թվականին հրաժարվել է։ Մեղադրվել է Փարիզի կոմունան սահմանադիր մարմին դարձնելու փորձի մեջ, ձերբակալվել է, ապա գիլիոտինի ենթարկվել։