Ջեյմս Դյուի Ուոթսոն (անգլ.՝ James Dewey Watson, ապրիլի 6, 1928(1928-04-06)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[3]), ամերիկացի կենսաքիմիկոս։ ԱՄՆ-ի Ազգային ԳԱ (1962), Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի (1957), Դանիայի թագավորական ԳԱ (1962) անդամ։ Ավարտել է Չիկագոյի համալսարանը (1947)։ Աշխատել է Կոպենհագենի (1950-1951), Քեմբրիջի (1951-1953, 1955-1956) համալսարաններում, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտներում (1953-1955)։ 1956 թվականից կենսաբանություն է դասավանդել Հարվարդի համալսարանում (1961 թվականից՝ պրոֆեսոր)։ 1962 թվականից ԱՄՆ-ի նախագահի խորհրդատուն է գիտության գծով։ 1968 թվականից՝ Քոլդ-Սփրինգ-Հարբորի (Նյու Յորքի նահանգ) քանակական կենսաբանության լաբորատորիայի տնօրեն։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են ԴՆԹ-ի կառուցվածքի, ՌՆԹ-ի դերի ուսումնասիրությանը սպիտակուցի կենսասինթեզի ժամանակ։ 1953 թվականին, Ֆրենսիս Քրիքի հետ միասին, առաջարկել է ԴՆԹ-ի տարածական կաոուցվածքի մոդել, որի շնորհիվ հնարավոր դարձավ առաջ քաշել վարկած ԴՆԹ-ի ինքնավերարտադրման (ռեպլիկացիա) մասին։ Ուսումնասիրել է նաև վիրուսների կառուցվածքը և դրանց դերը չարորակ նորագոյացությունների առաջացման ժամանակ։ Նոբելյան մրցանակ 1962 թվական, Ֆ․ Քրիքի, Մ․ Ուիլկինսի հետ միասին։
Արագ փաստեր Ջեյմս ՈւոթսոնJames Watson, Ծնվել է ...
Ջեյմս Ուոթսոն James Watson |
---|
|
Ծնվել է | ապրիլի 6, 1928(1928-04-06)[1][2][3][…] (96 տարեկան) Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[3] |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ[3] |
---|
Դավանանք | աթեիզմ |
---|
Մասնագիտություն | կենսաբան, գենետիկ, կենդանաբան, կենսաքիմիկոս, մոլեկուլային կենսաբան, ակադեմիկոս, համալսարանի դասախոս, քիմիկոս, ֆիզիկոս, գրող և կենսաֆիզիկոս |
---|
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան[3], Քեմբրիջի համալսարան[3], Քոլդ Սփրինգ Հարբոր լաբորատորիա[4][5] և ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտներ[3] |
---|
Գործունեության ոլորտ | Կենսաքիմիա[3], գենետիկա[3] և մոլեկուլային կենսաբանություն[3] |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն[3], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[6][3], Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպություն, Եվրոպական ակադեմիա[7], Իռլանդիայի թագավորական ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[8] և Reial Acadèmia de Medicina de Catalunya? |
---|
Ալմա մատեր | Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն (1950)[3], Չիկագոյի համալսարան (1947)[3] և South Shore High School? |
---|
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[9][3] |
---|
Գիտական ղեկավար | Սալվադոր Լուրիա |
---|
Եղել է գիտական ղեկավար | Mario Capecchi?, H. Robert Horvitz?, Peter Moore? և Joan A. Steitz? |
---|
Հայտնի աշակերտներ | John Tooze?, Ewan Birney?, Richard Roberts?, Ֆիլիպ Շարպ և Ronald W. Davis? |
---|
Պարգևներ | |
---|
Հայր | James Dewey Watson?[22] |
---|
Ստորագրություն
|
James D. Watson Վիքիպահեստում |
Փակել