Ֆեռնանդո Ամորեբիետա
վենեսուելացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Ֆեռնանդո Գաբրիել Ամորեբիետա Մարդարաս (բասկ.՝ Fernando Gabriel Amorebieta Mardaras, մարտի 29, 1985(1985-03-29)[1][2], Cantaura, Անսոատեգի, Վենեսուելա), բասկական ծագումով վենեսուելացի ֆուտբոլիստ, որիր վերջին ֆուտբոլային ակումբը եղել է պարագվայական «Սեռո Պորտենիո»-ն։ Մարզական կարիերայի մեծ մասն անց է կացրել Բիլբաոյի «Ատլետիկ» ակումբի թիմում՝ հադես գալով կենտրոնական պաշտպանի դիրքում։ Վերջինիս կազմում մասնակցել է իսպանական Լա Լիգայի ութ տարեշրջանների 253 հանդիպումների, խփել չորս գոլ[3][4], երկու անգամ հասել Իսպանիայի գավաթի, մեկ անգամ՝ Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչին։ Խաղացել է նաև անգլիական «Ֆուլհեմ» և «Միդլսբրո» թիմերում, Վենեսուելայի, Արգենտինայի, Պարագվայի հավաքականներում։ Պատանեկան տարիքում հանդես է եկել նաև Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում և դարձել Եվրոպայի այդ տարիքային առաջնության չեմպիոն (2004 թ.): 2015 թվականին Վենեսուելայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Ամերիկայի գավաթի՝ Copa America-ի խաղարկության հանդիպումներին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Ֆեռնանդո Գաբրիել Ամորեբիետա Մարդարաս | ||
Քաղաքացիությունը | Վենեսուելա և Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 29, 1985 (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Կանտուարա, Վենեսուելա | ||
Հասակ | 1.89 սմ | ||
Քաշ | 85 կիլոգրամ | ||
Դիրք | Պաշտպան (ֆուտբոլ) | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ատլետիկ Բիլբաո | ||
Համար | 5 | ||
Պատանեկան կարիերա | |||
1996-2003 թթ. | Ատլետիկ Բիլբաո | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2003-2004 2004-2005 2005-ներկա |
Բասկոնիա Ատլետիկ Բիլբաո Ատլետիկ Բիլբաո |
26 (1) 35 (1) 156 (0) | |
Ազգային հավաքական | |||
2004 | Իսպանիա 19 | 4 (0) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |