Ֆրանսիայի կանանց ֆուտբոլային հավաքական
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիայի կանանց ֆուտբոլային հավաքականը գլխավորում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FFF): Թիմը, որպես ՈՒԵՖԱ-ի անդամ, մրցում է տարբեր միջազգային ֆուտբոլային մրցաշարերում, ինչպիսիք են ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթը, ՈՒԵՖԱ-ի կանանց եվրոպայի գավաթը, ամառային օլիմպիական խաղերը եւ Ալգարվայի գավաթը։
Մականուն | Les Bleues (The Blues) | ||
---|---|---|---|
Ստեղծման տարեթիվ | 1919 | ||
Լուծման տարեթիվ | 1932 | ||
Միություն | 1962 | ||
Կոնֆեդերացիա | ՈւԷՖԱ | ||
Գլխավոր մարզիչ | Կորինե Դիակրին | ||
Թիմի ավագ | Ամանդինե Հենրի | ||
Ամենաշատ խաղեր | Sandrine Soubeyrand (198) | ||
Ռմբարկու | Մարինետե Փեչոն | ||
ՖԻՖԱ դասակարգում | FRA | ||
Ամենաբարձր դիրք | 3 (2014 դեկտեմբեր – 2017 հունիս, 2018 հունիս) | ||
Ամենացածր դիրք | 10 (2009 սեպտեմբեր) | ||
| |||
Առաջին հանդիպում | |||
2–0 Անգլիա (Մանչեստր, Անգլիա; հոկտեմբեր 1920) | |||
Ամենախոշոր հաղթանակ | |||
14–0 Ալժիր (Սեսոն Սևինյե, Ֆրանսիա; մայիսի 14, 1998) 14–0 Բուլղարիա (Լե Ման, Ֆրանսիա; նոյեմբերի 28, 2013) | |||
Ամենախոշոր պարտություն | |||
Գերմանիա 7–0 Ֆրանսիա (Բադ Կրյոզնախ, Գերմանիա; սեպտեմբերի 2, 1992)[1] | |||
Աշխարհի առաջնություն | |||
Մասնակցություն | 4 (Առաջինը՝ 2003) | ||
Կայք | fff.fr/selection/3-equipe-de-france-feminine/index.html | ||
France women's national association football team Վիքիպահեստում |
Ֆրանսիայի կանանց ազգային հավաքականը մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի, պայքարում էր միջազգային մրցաշարում `չկարողանալով որակավորվել 1997 թվականի աառաջնության եզրափակիչ փուլին հասնելու համար, չկարողացավ մասնակցել ՖԻՖԱ-ի առաջին կանանց աշխարհի առաջնության եւ վեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի առաջնություններին։ Այնուամենայնիվ, նոր հազարամյակի սկզբից Ֆրանսիան դարձել է բարձ մակարդակի ազգային թիմ եւ Եվրոպայի ամենահանրաճանաչներից մեկը `2003 թվականին իր առաջին ՖԻՖԱ-ի Կանանց աշխարհի գավաթի որակավորման փուլ անցնելով եւ մինչև քառորդ եզրափակիչ հասնելով, 2000 թվականից ի վեր անցկացվող երեք Եվրոպայի առաջնություններում որակավորման փուլ անցնելով։ 2011 թվականին Ֆրանսիան գրավեց չորրորդ տեղը 2011 թվականի ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում, որը մրցույթի լավագույն արդյունքն էր ամբողջ պատմության ընթացքում։ Հաջորդ տարի թիմը հաղթեց 2012 թվականի Կիպրոսի գավաթը։
Կորինե Դիակրին ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է եղել 2017 թվականի օգոստոսի 30-ից։ Ազգային հավաքականի ներկայիս կապիտանը կիսապաշտպան Ամանդինե Հենրի է։