All the Good Girls Go to Hell
From Wikipedia, the free encyclopedia
«All the Good Girls Go to Hell» (թարգ.՝ «բոլոր լավ աղջիկները գնում են դժոխք», ամբողջությամբ փոքրատառերով), ամերիկացի երգչուհի և երգահան Բիլլի Այլիշի երգը։ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Darkroom և Interscope Records լեյբլները հրապարակել են երգը՝ որպես երգչուհու դեբյուտային When We All Fall Asleep, Where Do We Go? ստուդիական ալբոմի վեցերորդ սինգլ[1]։ Այլիշը և իր եղբայր Ֆինիս ՕՔոնելը երգի համահեղինակներն են, վերջինս՝ նաև պրոդյուսերը։
«All the Good Girls Go to Hell» | ||||
---|---|---|---|---|
Բիլլի Այլիշի երգը «When We All Fall Asleep, Where Do We Go?» ալբոմից | ||||
Թողարկված | Սեպտեմբերի 6, 2019 | |||
Ժանր | փոփ | |||
Տևողություն | 2:49 | |||
Լեյբլ |
| |||
Հեղինակ | ||||
Պրոդյուսեր | Ֆինիս Օ'Քոնել | |||
When We All Fall Asleep, Where Do We Go? ալբոմի երգացանկ | ||||
| ||||
«all the good girls go to hell» |
«All the Good Girls Go to Hell» երգը US Billboard Hot 100-ում հասել է 46-րդ հորիզոնականի։ Ավստրալիայում, Կանադայում և Նոր Զելանդիայում եղել է թոփ 20-ում։ Երգի տեսահոլովակը Այլիշի Յություբյան ալիք է հրապարակվել 2019 թվականի սեպտեմբերի 4-ին։ Այլիշը ներկայացրել է երգը Coachella Valley Music and Arts Festival, Glastonbury Festival փառատոների և իր When We All Fall Asleep 2019 շրջագայության շրջանակներում։