Another Brick in the Wall
From Wikipedia, the free encyclopedia
«Another Brick in the Wall» (հայերեն՝ «Եվս մեկ աղյուս պատի մեջ»), Pink Floyd խմբի The Wall ալբոմում ընդգրկված երեք երգերի անվանումը, որոնք իրենցից ներկայացնում են նույն թեմայի անդրադարձներ և ունեն Part I, Part II և Part III (համապատասխանաբար մաս I, մաս II и մաս III) ենթանունները։ Բոլոր երեք երգերը գրվել են Pink Floyd-ի բաս-կիթառահար Ռոջեր Ուոթերսի կողմից, որը այդ ժամանակ համարվում էր խմբի առաջատար երգերի հեղինակներից մեկը։ Այս երգը համարվում է Pink Floyd-ի ամենահայտնի երգերից մեկը։
«Եվս մեկ աղյուս պատի մեջ» Another Brick in the Wall | ||||
---|---|---|---|---|
Pink Floydի երգը «The Wall» ալբոմից | ||||
Թողարկված | Միացյալ Թագավորություն 1979 թվականի նոյեմբերի 30 ԱՄՆ 1979 թվականի դեկտեմբերի 8 | |||
Ժանր | Պրոգրեսիվ ռոք | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 8:24 (բոլոր երեք մասերը) 3:10 (Part I) 3:59 (Part II) 1:14 (Part III) | |||
Լեյբլ | Միացյալ Թագավորություն Harvest ԱՄՆ Columbia ԱՄՆ Capitol | |||
Հեղինակ | Ռոջեր Ուոթերս | |||
Կոմպոզիտոր | Ռոջեր Ուոթերս | |||
Պրոդյուսեր | Բոբ Էզրին Դեյվիդ Գիլմոր Ռոջեր Ուոթերս | |||
The Wall ալբոմի երգացանկ | ||||
|
«Point Me at the Sky» սինգլից հետո սա առաջինն էր, որ թողարկվեց Մեծ Բրիտանիայում։ Մաս II-ը նոմինացվեց Գրեմմիի «լավագույն ռոք-դուետ կամ խմբային կատարում» անվանակարգում, սակայն մրցանակը ստցավ Բոբ Սիգերի «Against the Wind» երգը։ Բացի դրանից, Մաս II-ը ընդգրկվել է Rolling Stone ամսագրի կազմած «Բոլոր ժամանակների 500 լավագույն երգեր»-ի ցանկում՝ զբաղեցնելով 375-րդ հորիզոնականը[1]։ Ողջ աշխարհում վաճառվել է այս սինգլի ավելի քան 4 մլն օրինակ։
1980 թվականին երգը որպես օրհներգ օգտագործվել է Հարավային Աֆրիկայի սևամորթ ուսանողերի կողմից ռասայական պրոպագանդայի դեմ սկսած բողոքի ակցիայի ժամանակ. արդյունքում երգն արգելվեց կառավարության կողմից[2]։