Bombardier
From Wikipedia, the free encyclopedia
Bombardier Inc. (ֆրանս․՝ bɔ̃baʁdje), կանադական բազմազգ կորպորացիա, որը զբաղվում է բիզնես դասի ինքնաթիռների և ռելսերի արտադրությամբ։ Նախկինում զբաղվել է հանրային տրանսպորտի, առևտրային ինքնաթիռների, ավտոմեքենաների ու գնացքների արտադրությամբ (ներկայումս Bombardier Transportation-ը գտնվում է ֆրանսիական Alstom]] Transport ընկերության հետ միաձուլման փուլում և կարգավորման ընթացակարգերը շարունակական փուլում են)։ Ընկերության Bombardier Aviation բաժնի գլխամասային գրասենյակը գտնվում է Մոնրեալում, իսկ Bombardier Transportation-ինը՝ Բեռլինում։
Bombardier | |
---|---|
Տեսակ | հանրային ընկերություն և ինքնաթիռաշինական ընկերություն |
Անվանված է ի պատիվ | Joseph-Armand Bombardier? |
Հիմնադրված է | հունվարի 29, 1942 |
Հիմնադիր | Joseph-Armand Bombardier? |
Վայր | Dorval, Մոնրեալի քաղաքային ագլոմերացիա, Մոնրեալի շրջան, Քվեբեկ, Կանադա[1] |
Երկիր | Կանադա |
Տնօրեն | Éric Martel? |
Արդյունաբերություն | ինքնաթիռաշինական ընկերություն և rolling stock manufacturing?[2] |
Աշխատողների թիվ | 13 800 մարդ |
Դուստր ընկերություններ | Bombardier Aerospace?, Bombardier (Germany)?, Bombardier (United Kingdom)? և Learjet? |
Կայք | bombardier.com |
Բորսա | BBD.A[3][4] |
Bombardier Վիքիպահեստում |
Ընկերությունն արտադրում է կորպորատիվ ինքնաթիռների մի քանի շարք՝ Bombardier Global 7500, Bombardier Global Express, Bombardier Challenger 600, Bombardier Challenger 300 և Learjet 70/75։
Ընկերությունը հիմնադրվել է 1942 թ․ Ժոզեֆ-Արմանդ Բոմբարդիեի կողմից՝ իր կողմից հայտնագործված ձնագնացի արտադրման նպատակով, այդ արտադրանքի գիծը վաճառվեց 2003 թ․։