Perl
From Wikipedia, the free encyclopedia
Perl, ընդհանուր նշանակության բարձր մակարդակի ինտերպրետացվող դինամիկ ծրագրավորման լեզու է, ստեղծվել է Լարրի Ուոլի կողմից, ով կրթությամբ լեզվաբան է։ Լեզվի անվանումն իրենից ներկայացնում է հապավում, որը նշանակում է Practical Extraction and Report Language՝ «տվյալների դուրսբերման և զեկույցների կազմման պրակտիկ լեզու»[8]։ Սկզբնականում հապավումը կազմված էր հինգ տառերից, որոնց այդպիսի դասավորությունը համընկնում էր անգլերեն pearl («մարգարիտ») բառի հետ։ Սակայն հետագայում պարզվեց, որ այդպիսի լեզու արդեն գոյություն ունի (տես՝ PEARL), ուստի «a» տառը հեռացրեցին անվանումից։ Perl լեզվի թալիսման է համարվում ուղտը` ոչ այնքան գեղեցիկ, բայց շատ դիմացկուն մի կենդանի, որը կարող է ծանր աշխատանքներ կատարել։
Տեսակ | ծրագրավորման լեզու |
---|---|
Ենթադաս | ինտերպրետատոր |
Սեմանտիկա | բազմանմուշային՝ իմպերատիվ, օբյեկտ կողմնորոշված, ֆունկցիոնալ |
Առաջացել է | 1987 |
Ստեղծող | Լարրի Ուոլ[1] և The Perl Foundation[2] |
Նախագծող | Լարրի Ուոլ |
ՕՀ | Լինուքս[3], մաքՕՍ[3], Windows[3], Սոլարիս[3], IBM AIX?[3] և HP-UX?[3] |
Տիպիզացիա | թույլ դինամիկ |
Ներշնչվել է | AWK, Smalltalk 80, Lisp, C, C++, sed, Unix shell, Pascal |
Ներշնչել է | Python, PHP, Ruby, ECMAScript, LPC, Windows PowerShell, JavaScript, Falcon, Perl 6, Qore |
Արտոնագիր | Artistic License?[4] և GNU General Public License, version 1.0 or later?[5][6] |
Հմայագիր | ուխտ Պեռլ[7] |
Կայք | perl.org(անգլ.) |
Ելակոդ | perl5.git.perl.org/perl.git և github.com/Perl/perl5 |
Perl (programming language) Վիքիպահեստում |
Լեզվի հիմնական հատկություն է համարվում տեքստի հետ աշխատելու հարուստ հնարավորությունները, այդ թվում՝ կանոնավոր արտահայտությունները, որոնք մտնում են լեզվի շարահյուսության մեջ։ Perl–ը շատ հատկություններ ժառանգել է ծրագրավորման C և AWK լեզուներից։
Perl–ը հայտնի է նաև իր CPAN լրացուցիչ մոդուլների հսկայական հավաքածուով, որոնք տեղադրված են http://www.cpan.org կայքում։