The Jimi Hendrix Experience
From Wikipedia, the free encyclopedia
The Jimi Hendrix Experience, բրիտանաամերիկյան ռոք խումբ, որը ստեղծվել է 1966 թվականի սեպտեմբերին Լոնդոնում։ Խմբի կազմի մեջ էին երգիչ, երգերի հեղինակ և կիթառահար Ջիմի Հենդրիքսը, թմբկահար Միթչ Միթչելը և բասիստ Նոել Ռեդինգը։ The Jimi Hendrix Experience խումբը գոյություն է ունեցել մինչև 1969 թվականի հունիս։ Այդ ժամանակի ընթացքում նրանք թողարկել են 3 ստուդիական ալբոմ և դարձել ռոք երաժշտության ամենահայտնի իրադարձություններից մեկը։
The Jimi Hendrix Experience | |
---|---|
ժանր |
|
տարիներ | 1966–1969, 1970[6] |
երկիր | ՄԹ/ԱՄՆ |
քաղաք | Լոնդոն |
երգի լեզու | անգլերեն |
լեյբլ |
|
նախկին մասնակիցներ |
|
պարգևներ | Ռոքնռոլի փառքի սրահ |
jimihendrix.com | |
The Jimi Hendrix Experience Վիքիպահեստում |
Նրանք մեծ դեր են ունեցել հարդ ռոքի և փսիխոդելիկ ռոքի մասսայականացման մեջ[7]։ The Experience-ը շատ հայտնի էր խմբի ֆրոնտմեն Ջիմի Հենդրիքսի խարիզմայի, հմտությունների և ոճի շնորհիվ[8]։ Խմբի բոլոր երեք ալբոմները՝ Are You Experienced-ը (1967), Axis: Bold as Love-ը (1967) և Electric Ladyland-ը (1968) ընդգրկվել են Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների 500 մեծագույն ալբոմներ» ցանկում՝ 15-րդ, 82-րդ և 54-րդ հորիզոնականներին համապատասխանաբար։ 1992 թվականին The Jimi Hendrix Experience-ը ավելացվել է Ռոքնռոլի փառքի սրահ։
1969 թվականի հունիսին The Experience-ի փլուզումից հետո, Հենդրիքսը փորձարկում էր տարբեր խմբերի կազմերի հետ։ Սակայն 1970 թվականի ապրիլին նա ևս մեկ անգամ միացել է Միթչելի և բասիստ Բիլի Քոքսի հետ։ Տրիոն սկսել է իր Cry of Love շրջագայությունը։ Չունենալով նոր անվանում խմբի համար, տրիոն հաճախ գովազդվում էր որպես «Jimi Hendrix Experience»։ Անվանումն երբեք պաշտոնապես չի ձևակերպվել, սակայն մի քանի անգամ հայտնվել է խմբի ձայնագրությունների մեջ, որոնք թողարկվել են առանց Ռեդինգի մասնակցության[9]։