ԱՄՆ փոխնախագահ
From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ փոխնախագահ (անգլ.՝ Vice President of the United States), կարևորությամբ երկրորդ պաշտոնյան ԱՄՆ դաշնային կառավարության գործադիր համակարգում։ Փոխնախագահի հիմնական սահմանադրական գործառույթն այն է, որ նա ԱՄՆ նախագահին փոխարինում է նրա մահվան, հրաժարականի կամ պաշտոնից հրաժարվելու դեպքում։ Քանի որ ԱՄՆ փոխնախագահը նաև ձևականորեն գլխավորում Է ԱՄՆ Սենատը, Կոնգրեսի վերին պալատը, հարցը այն մասին, թե իշխանության որ ճյուղին է վերաբերում տվյալ պաշտոնը՝ գործադիր կամ օրենսդիր, այս հարցը բանավիճելի է։
Արագ փաստեր ԱՄՆ փոխնախագահ Vice President of the United States, Պաշտոնը զբաղեցնում է՝ Քամալա Հարիս 2021 թվականի հունվարի 20-ից ...
ԱՄՆ փոխնախագահ Vice President of the United States | |
---|---|
ԱՄՆ փոխնախագահի կնիքը | |
Պաշտոնական նստավայր | Number One Observatory Circle |
Աշխատավարձ | $230,700 տարեկան |
Առաջինը պաշտոնում | Ջոն Ադամս[1] |
Կայք | [whitehouse.gov/people/mike-pence/ Հղում] |
Փակել
ԱՄՆ գործող փոխնախագահը Քամալա Հարիսն է, որը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի հունվարի 20-ին։ ԱՄՆ նախագահի հետ ընտրվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին։