Ալբերտ Վիկտոր Կլարենսի դուքս
From Wikipedia, the free encyclopedia
Ալբերտ Վիկտոր Կլարենսի և Էվոնդեյլի դուքս (անգլ.՝ Albert Victor, Duke of Clarence and Avondale[Ն 1], հունվարի 8, 1864(1864-01-08)[1][2], Ֆրոգմոր հաուս, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 14, 1892(1892-01-14)[1][2], Սանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), Ուելսի արքայազն և արքայադուստր Էդուարդի և Ալեքսանդրայի ավագ որդին, Վիկտորյա թագուհու ավագ թոռը հայրական ուղիղ գծով։ Ողջ կյանքի ընթացքում արքայազն Ալբերտ Վիկտորը որպես Բրիտանական գահի ժառանգորդ զբաղեցրել է երկրորդ տեղը հորից հետո։
Ալբերտ Վիկտոր Կլարենսի դուքս անգլ.՝ Albert Victor of Wales | |
Կրթություն՝ | Թրինիթի քոլեջ և Հայդելբերգի համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ազնվական |
Դավանանք | Անգլիկան եկեղեցի |
Ծննդյան օր | հունվարի 8, 1864(1864-01-08)[1][2] |
Ծննդավայր | Ֆրոգմոր հաուս, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանի օր | հունվարի 14, 1892(1892-01-14)[1][2] (28 տարեկան) |
Վախճանի վայր | Սանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Թաղված | Սուրբ Գեորգի մատուռ |
Դինաստիա | Սաքսեն Կոբուրգ Գոթերի դինաստիա |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Ի ծնե անուն | անգլ.՝ Prince Albert Victor Christian Edward of Wales |
Հայր | Էդուարդ VII[3] |
Մայր | Ալեքսանդրա Դանիացի[3] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ընտանիքում նրան «Էդի» էին կոչում։ Ալբերտ Վիկտորը երիտասարդ հասակում ստացել է Բրիտանական թագավորական նավատորմի կադետի կոչում և շատ ճանապարհորդել է աշխարհով մեկ։ Հասնելով հասունության նա մտել է Բրիտանական բանակ, սակայն որևէ կարևոր ծառայողական պարտականություն իր վրա չի վերցրել։ Ամուսնության երկու անհաջող փորձերից հետո Ալբերտ Վիկտորը 1891 թվականին նշանվել է իր հեռավոր ազգականուհի Մարիա Թեքսացու հետ, սակայն մի քանի շաբաթ անց արքայազնը մահացել է գրիպի համաճարակից։ Ալբերտ Վիկտորի հարսնացուն հետագայում դարձել է նրա կրտսեր եղբոր` Ջորջի կինը, որը 1910 թվականից թագավոր է դարձել։
Արքայազնի մտավոր ունակությունները, սեռական կյանքը և հոգեկան առողջությունը դարձել են բազմաթիվ շահարկումների առարկա։ Լուրերը նրան կապել են բազմաթիվ սկանդալների հետ, մասնավորապես Քլիվլենդ սթրիթի սկանդալը, որտեղ եղել է միասեռական հասարակաց տուն, սակայն ոչ մի համոզիչ ապացույց չկա այն մասին, որ արքայազնը երբևէ եղել այնտեղ կամ ունեցել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում։ Որոշ ժամանակակիցներ պնդում էին, որ Ալբերտ Վիկտորը սերիական մարդասպան է եղել, ով հայտնի է որպես Ջեկ մոլագար (անգլ.՝ Jack the Ripper), սակայն նման պնդումներն էլ իրական չեն կարող համարվել, քանի որ ժամանակակից փաստաթղթերը ցույց են տալիս, որ կատարված սպանությունների ժամանակ Ալբերտ Վիկտորը Լոնդոնից բացակայել է։