Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ, ավելի քան մեկ տասնամյակ Մակեդոնիայի արքա Ալեքսանդր III-ի[Ն 1] կողմից ղեկավարվող հունամակեդոնական[Ն 2] ուժերի կողմից մղված ռազմական գործողություններ։ Ուղղված են եղել առաջին հերթին Աքեմենյան Պարսկաստանի, ինչպես նաև տեղական իշխանությունների և հրամանատարների դեմ, ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ՝ Հնդկաստանում։ Իր կյանքի վերջին տարիներին Ալեքսանդրը գրավել էր աշխարհի՝ հին հույներին հայտնի գրեթե բոլոր տարածքները[1]։ Լինելով հաջողակ ռազմական գործիչ՝ Ալեքսանդրը բացառիկ քաղաքական գործիչ էր, նրան հաջողվեց ժառանգություն թողնել մի կայսրությունը որը ձևավորեց նոր պետություններ[2]։ Միապետի մահից հետո հսկայածավալ կայսրությունը անցավ ներիշխանական պատերազմի միջով, որի արդյունքում մ․թ․ա․ 301 թվականին կայսրությունը մասնատվեց հիմք ձևավորելով նոր պետություններ։
Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները և տերությունը | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Մակեդոնիայի թագավորություն, Կորնթոսյան միություն |
Աքեմենյան պետություն, Պաուրավ, Թրակիայի ցեղեր, Իլլիրիայի ցեղեր, հույն վարձկաններ, Սողդիանա, հնդկական ցեղեր և թագավորություններ | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Ալեքսանդր Մակեդոնացի (գերագույն հրամանատար) Պարմենիոն Անտիպատրոս Պտղոմեոս Լագոս Հեփեստիոն Կրատերոս Ֆիլոտաս Կլեիտոս Սև Պերդիկա Կոինոս Լիսիմախոս Անտիգոնոս Միակնանի Նեարխոս Կասսանդրոս Սելևկոս I Նիկատոր |
Դարեհ III Կոդոմանոս (գերագույն հրամանատար) Բեսս Սպիտամեն Մադատոս արքա Պորոս Մեմնոն Հռոդոսցի |
Ալեքսանդր Մակեդոնացու բալկանյան արշավանք |
---|
Հեմուս լեռ (մ․թ․ա․ 335), Պելեիոն (մ․թ․ա․ 335), Թեբե (մ․թ․ա․ 335) |
Ալեքսանդր Մակեդոնացու աքեմենյան արշավանք |
---|
Գրանիկոս գետ (մ․թ․ա․ 334), Միլետ (մ․թ․ա․ 334), Հալիկառնաս (մ․թ․ա․ 335), Իսոս (մ․թ․ա․ 333), Տյուրոս (մ․թ․ա․ 332), Գազա (մ․թ․ա․ 332), Գավգամելա (մ․թ․ա․ 331), Ուքսերի կիրճ (մ․թ․ա․ 331), Պարսկական դարպասներ (մ․թ․ա․ 330), Կյուրոպոլիս (մ․թ․ա․ 329), Յակսարտ (մ․թ․ա․ 329), Գաբա (մ․թ․ա․ 328), Սողդյան ժայռ (մ․թ․ա․ 327) |
Ալեքսանդր Մակեդոնացու հնդկական արշավանք |
---|
Կոթեն գետ (մ․թ․ա․ 327), Ահորն (մ․թ․ա․ 326), Հյուդասպ (մ․թ․ա․ 326), Մալլական արշավանք (մ․թ․ա․ 326) |
Ալեքսանդրը Մակեդոնիայի գահը ժառանգել է իր հորից՝ Փիլիպոս II-ից, որին հաջողվել էր Կորնթոսյան միության մեջ[3] գտնվող մայրցամաքային Հունաստանի քաղաք-պետությունների հիմնական մասը միավորել մակեդոնական հեգեմոնիայի ներքո[4]։ Հունաստանի հարավային շրջանների ապստամբ քաղաք-պետությունների վրա Մակեդոնիայի գերիշխանությունը վերահաստատելուց հետո Ալեքսանդրն իր զենքն ուղղել է ընդդեմ բալկանյան հարևանների։ Վերջիններիս դեմ պատերազմը կարճ էր, սակայն արյունալի։ Ավարտելով այդ արշավանքները՝ Մակեդոնիայի երիտասարդ արքան ձեռնամուխ է եղել Աքեմենյան Պարսկաստանի դեմ պատերազմին՝ ընդդեմ «արքայից արքա» Դարեհ III-ի․ վերջինս պարտություն է կրել և տապալվել։ Մակեդոնացու արշավանքներն իրենց մեջ ներառել են նաև Փոքր Ասիան, Ասորիքը, Փյունիկիան, Հրեաստանը, Եգիպտոսը, Միջագետքը, Պարսկաստանը և Բակտրիան, իսկ հետագայում մեծացնելով իր տերության սահմանները՝ Ալեքսանդրը հասել է մինչև Թաքսիլա և Հնդկաստան, ինչից հետո նրա զորքը հրաժարվել է առաջ շարժվել։
Ալեքսանդրը պլանավորում էր իրականացնել մի շարք այլ արշավանքներ, ինչպիսիք էին օրինակ՝ ներխուժում Արաբական թերակղզի (հարավ), իսկ դրանից հետո՝ Հռոմ, Կարթագեն և Պիրենեյան թերակղզի (արևմուտք), սակայն Ալեքսանդրի մահից հետո նրա զորավար-դիադոքոսներն մոռացության են մատնել այս պլանները։ Այդուհանդերձ, Ալեքսանդրն սկիզբ է դրել հելլենիզմի դարաշրջանին։