Անդրեաս Գեորգիոս Պապանդրեու (հուն․՝ Ανδρέας Γεώργιος Παπανδρέου, փետրվարի 5, 1919(1919-02-05)[1][2][3][…], Խիոս, Հունաստան - հունիսի 23, 1996(1996-06-23)[1][2][3][…], Էկալի և Աթենք, Հունաստան[4]), հույն պետական և քաղաքական գործիչ։ 1938 թվականին, Մետաքսասի վարչակարգի ժամանակ, հակակառավարական գործունեության մեղադրանքով ձերբակալվել և ապա հեռացել է ԱՄՆ։ 1944 թվականին, որպես ԱՄՆ քաղաքացի, զորակոչվել է բանակ։ Պատերազմից հետո դասախոսել է ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում։ 1960-ական թվականների սկզբին վերադարձել է հայրենիք։ 1964 թվականին ընտրվել է պառլամենտի պատգամավոր, զբաղեցրել տնտեսության համակարգման նախարարի պաշտոնը։ 1967 թվականի ապրիլին, երկրում ռազմական վարչակարգի հաստատումից հետո, ձերբակալվել է, շուտով ազատվել և վտարանդվել Շվեդիա, այնտեղից անցել Կանադա։ 1974 թվականին, ռազմական վարչակարգի տապալումից հետո, վերադարձել է հայրենիք։ Նույն թվականի սեպտեմբերին հիմնել է «Համահունական սոցիալիստական շարժում» կուսակցությունը, որը 1981 թվականի հոկտեմբերի պառլամենտական ընտրություններում հաղթանակ է տարել։ Միաժամանակ զբաղեցրել է Հունաստանի վարչապետի և ազգային պաշտպանության նախարարի պաշտոնները։
Արագ փաստեր Անդրեաս Պապանդրեու հուն․՝ Ανδρέας Παπανδρέου, Ծնվել է ...
Անդրեաս Պապանդրեու
հուն․՝ Ανδρέας Παπανδρέου |
---|
|
Ծնվել է | փետրվարի 5, 1919(1919-02-05)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Խիոս, Հունաստան |
---|
Մահացել է | հունիսի 23, 1996(1996-06-23)[1][2][3][…] (77 տարեկան) |
---|
Մահվան վայր | Էկալի կամ Աթենք, Հունաստան[4] |
---|
Գերեզման | Աթենքի առաջին գերեզմանատուն |
---|
Քաղաքացիություն | Հունաստան և ԱՄՆ |
---|
Մայրենի լեզու | հունարեն |
---|
Կրոն | Հունական ուղղափառ եկեղեցի |
---|
Կրթություն | Աթենքի համալսարան, Հարվարդի համալսարան, Աթենքի քոլեջ և Մինեսոտայի համալսարան |
---|
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, տնտեսագետ և համալսարանի դասախոս |
---|
Աշխատավայր | Հարվարդի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Ստոկհոլմի համալսարան, Մինեսոտայի համալսարան, Յորքի համալսարան և Տորոնտոյի համալսարան |
---|
Ամուսին | Մարգարետ Չանտ-Պապանդրեու և Դիմիտրա Լիանի |
---|
Ծնողներ | հայր՝ Գեորգիոս Պապանդրեու, մայր՝ Սոֆիա Մինեյկո |
---|
Զբաղեցրած պաշտոններ | Հունաստանի վարչապետ, Հունաստանի վարչապետ, Minister for National Defence of Greece?, Ընդդմիմության առաջնորդ, Ընդդմիմության առաջնորդ, Ընդդմիմության առաջնորդ, Հունաստանի խորհրդարանի անդամ, Minister at the Presidency of the Government of Greece?, Q23653052?, Q23653052? և նախագահ |
---|
Կուսակցություն | Կենտրոն Միություն և Համահունական սոցիալիստական շարժում |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Անդամություն | Panhellenic Liberation Movement? և Friends of Music Society? |
---|
Երեխաներ | Գեորգիոս Պապանդրեու, Նիկոս Պապանդրեու, Անդրեաս Պապանդրեու, Սոֆիա Պապանդրեու և Էմիլիա Նյուբլոմ |
---|
Ստորագրություն
|
Andreas Papandreou Վիքիպահեստում |
Փակել