Անտոնիո Ստրադիվարի
From Wikipedia, the free encyclopedia
Ստրադիվարի, Ստրադիվարիուս (իտալերեն` Stradivari, լատիներեն` Stradivarius) Անտոնիո (1644[1][2][3][…], Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա[4] և անհայտ - դեկտեմբերի 18, 1737(1737-12-18)[5][6][4], Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա[4]), լարային գործիքների իտալացի վարպետ։ Ն․ Ամատիի աշակերտը։ Կրեմոնայում բացել է սեփական արհեստանոց (1667 թ.)։
Անտոնիո Ստրադիվարի | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Antonio Stradivari |
Ծնվել է | 1644[1][2][3][…] Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա[4] կամ անհայտ |
Երկիր | Իտալիա |
Մահացել է | դեկտեմբերի 18, 1737(1737-12-18)[5][6][4] Կրեմոնա, Կրեմոնա, Լոմբարդիա[4] |
Մասնագիտություն | violin maker |
Գործիքներ | ջութակ |
Antonio Stradivari Վիքիպահեստում |
Երկար տարիներ աշխատել է իր ուսուցչի եղանակով և միայն մոտ 56 տարեկանում պատրաստել սեփական նմուշօրինակը։ Այդ ժամանակվանից ստեղծել է իր լավագույն նվագարանները։ Նրա պատրաստած ջութակները, ալտերը և թավջութակները աչքի են ընկնում համերգային կատարյալ հատկանիշներով՝ հստակ, հյութեղ տեմբրով, գեղարվեստական ձևավորման կատարելությամբ, նրբագեղությամբ, բնափայտի ընտրությամբ։
Դրանցով հանդես են գալիս աշխարհի խոշորագույն կատարողները։
Մոսկվայում, երաժշտական գործիքների պետական հավաքածուում, պահվում են Ստրադիվարիի ստեղծած մի քանի ջութակներ, ալտեր, թավջութակներ։ Ստրադիվարի աշակերտներն էին իր որդիներ Ֆրանչեսկոն (1671-1743 թթ.) և Օմոբոնոն (1679-1742 թթ.), ինչպես և Կ․ Բերգոնցին։