Արաբա-իսրայելական հակամարտություն
From Wikipedia, the free encyclopedia
Արաբա-իսրայելական հակամարտություն (արաբ․՝ الصراع العربي الإسرائيلي; եբրայերեն՝ הסכסוך הישראלי-ערבי), քաղաքական լարվածություն, ռազմական կոնֆլիկտներ և վեճեր արաբական մի շարք երկրների և Իսրայելի միջև։ Արաբա-իսրայելական շարունակական հակամարտության արմատները կապված են 19-րդ դարի վերջին Սիոնիզմի և արաբական նացիոնալիզմի ծագման հետ։ Հակամարտության առաջացման պատճառներից են տարածքի վերաբերյալ վիճելի պնդումները։ Այն տարածաշրջանը, որը հրեա ժողովրդի կողմից ընկալվում է նախահայրենիք, միևնույն ժամանակ Համաարաբական շարժման կողմից ընկալվում է պատմականորեն պաղեստինյան տարածք, իսկ համաիսլամական կոնտեքստում՝ մուսուլմանական։
Արաբա-իսրայելական հակամարտություն | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Իսրայելը և Արաբական պետությունների լիգայի անդամները | |||||||||
Արաբական պետությունների լիգա | Իսրայել | ||||||||
Կռվել են Իսրայելի դեմ | Արևմտյան ափը և Գազայի հատվածը | ||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Արաբական երկրներ |
Իսրայել | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
մոտ 46000 զինծառայող սպանված է | մոտ 9000 զինծառայող սպանված է | ||||||||
Ժամանակագրություն
Պայմանագրեր
|
Միջհամայնքային կոնֆլիկտ պաղեստինան հրեաների և արաբների միջև, որը հասունացավ 20-րդ դարի սկզբին՝ հասնելով իր գագաթնակետին քաղաքացիական պատերազմի տեսքով 1947 թվականին և վերածվելով արաբա-իսրայելական առաջին պատերազմին 1948 թվականի մայիս ամսին Իսրայելի անկախության հռչակումից անմիջապես հետո։ Լայնածավալ հակամարտություններ, որոնք մեծ մասամբ ավարտվել են զինադադարի համաձայնությամբ 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմից հետո։ 1979 թվականին կնքվել են խաղաղության համաձայնագրեր Իսրայելի և Եգիպտոսի միջև, ինչի արդյունքում Իսրայելը հեռացավ Սինայի թերակղզուց և վերացավ Արևմտյան ափում և Գազայի հատվածում ռազմական ղեկավարման համակարգը Իսրայելի քաղաքացիական վարչության օգտին և որի հետևանքով երկկողմանի ձևով բռնակցվեցին Գոլանի բարձունքներն ու Արևելյան Երուսաղեմը։
Ժամանակի ընթացքում բուն կոնֆլիկտը տեղափոխվել է տարբեր հարթակներ՝ սկսած տարածաշրջանային լայնածավալ արաբա-իսրայելական կոնֆլիկտից մինչև ավելի տեղական՝ իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի, որն իր գագաթնակետին հասավ 1982 թվականի Լիբանանի պատերազմի ընթացքում։ Օսլոյի ժամանակավոր համաձայնագրերը հանգեցրին Պաղեստինյան ազգային վարչության ստեղծմանը 1994 թվականին իսրայելա-պաղեստինյան խաղաղության գործընթացի շրջանակում։ Նույն տարում Իսրայելն ու Հորդանանը հասան խաղաղության համաձայնության։ Իսրայելի և Բաասական Սիրիայի, ինչպես նաև Լիբանանի միջև լայնորեն կիրառվեց զինադադարի ռեժիմ մինչև 2006 թվականը։ Այնուամենայնիվ, Սիրիայի քաղաքացիական պատերազմի զարգացումները փոփոխեցին իրավիճակը Իսրայելի հետ հյուսիսային սահմաններում՝ իրար դեմ լարելով Սիրիայի Արաբական Հանրապետությունը, Հեզբոլլահը և սիրիական ընդդիմությունը և բարդացնելով նրանց հարաբերությունները Իսրայելի հետ։
Իսրայելի և Համասի կողմից ղեկավարվող Գազայի միջև կոնֆլիկտը, որն ավարտվեց 2014 թվականի հրադադարով, սովորաբար նույնպես համարվում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության և հետևաբար արաբա-իսրայելական հակամարտության մի մասը։ Դրա 2006-2012 թվականների փուլը, չնայած, նաև կապվում է իրանա-իսրայելական երկկողմ կոնֆլիկտի հետ այս տարածաշրջանում (Սիրիայի կառավարությունը և Հեզբոլլահը աջակցություն էին ստանում Իրանի կողմից)։ 2012 թվականից սկսած Իրանը (գերազանցապես շիա) կապերը խզեց Սուննիական Համաս շարժման հետ հաշվի առնելով Սիրիայի քաղաքացիական պատերազմը։
Չնայած Եգիպտոսի և Հորդանանի հետ խաղաղության համաձայնության, Պաղեստինի հետ ժամանակավոր խաղաղության համաձայնագրի և ընդհանուր առմամբ գոյություն ունեցող հրադադարի, Արաբական աշխարհի և Իսրայելի միջև դեռ կան տարակարծություններ մի շարք հարցերի շուրջ։