Համաս
From Wikipedia, the free encyclopedia
Համաս (՝ حركة حماس; կամ ամբողջական անվանումով Հարաքաթ ալ-Մուկավամա ալ-Իսլամիյան (արաբերեն՝ حركة المقاومة الاسلامية), որը արաբերենից թարգմանաբար նշանակում է «Իսլամական դիմադրության շարժում»[3], պաղեստինյան իսլամիստական կուսակցություն է, որը այժմ կառավարում է Գազայի հատվածը։
Համաս արաբ․՝ حركة المقاومة الإسلامية | |
---|---|
Տեսակ | քաղաքական կազմակերպություն, Islamist movement?, ռազմական կազմակերպություն, կրոնական կազմակերպություն և ահաբեկչական կազմակերպություն |
Երկիր | Պաղեստին |
Առաջնորդ | Yahya Sinwar? և Ismail Haniyeh? |
Հիմնադիր | Ահմեդ Յասիմ[1], Abdel Aziz al-Rantissi? և Մահմուդ ազ-Զախար |
Հիմնադրված | 1987 |
Գաղափարախոսություն | Սուննի իսլամ[2], Շարիաթ, Պաղեստինյան ազգայնականություն |
Կրոնք | Սուննի իսլամ |
Պաշտոնական գույն(եր) | կանաչ |
Շտաբ | Գազա, Գազայի հատված |
Միջազգային պատկանելություն | Մուսուլման եղբայրներ |
Կայք | hamasinfo.info |
Hamas Վիքիպահեստում |
Համասը հիմնվել է 1987 թ. դեկտեմբերի 14-ին՝ Առաջին Ինթիֆադայի[4] տարիներին, Պաղեստինի Գազա քաղաքում երկու խմբավորումների՝ «Մուսուլման եղբայրների»[5] պաղեստինյան թևի և «Պաղեստինի Իսլամական Ջիհադի»[6] հիմքի վրա (պաշտոնապես գրանցված՝ որպես մշակութային-լուսավորական և բարեգործական կազմակերպություններ) Աբդել Ազիզ առ-Ռանտիսսիյի և շեյխ Ահմեդ Յասինի[7] կողմից, ով հռչակել էր, որ ցանկացած հրեայի կարելի է համարել ռազմական օկուպանտ և իրենց պարտականությունն և ստրատեգիական նպատակն է ազատագրել Պաղեստինը վերգրավելով Իսրայելը ամբողջությամբ և հաստատել պաղեստինյան իսլամական պետություն ծովից մինչև Հորդանան։ Ինչպես հայտարարել էր շեյխ Յասինը, հրեական գերիշխանության ազատագրումից հետո Պաղեստինը կդառնա արաբական և մուսուլմանական աշխարհի կենտրոնը։
Ինքնասպանների միջոցով ահաբեկչական ակտերից և ռմբակոծումներից բացի (հրեա զինվորների և քաղաքացիների վրա) Համասը նաև վարում է ընդարձակ հասարակական ծրագիրներ և դրանով մեծ ժողովրդավարություն է ստացել Պաղեստինում՝ կառուցելով հիվանդանոցներ, ուսումնական հաստատություններ, գրադարաններ և այլն[8]։ Արևմտյան ափում և Գազայում[9]։ Համասի քաղաքական թևը շահել է բազմաթիվ ընտրություններ Գազայում, Քալքիլյայում և Նաբլուսում։ 2006 թվականի հունվարին, Համասը շահել է Պաղեստինյան խորհրդարանական ընտրությունները, ստանալով 76 աթոռ 132-ի վրա, իսկ նախորդ իշխող կուսակցությունը Ֆաթահն՝ 43 աթոռ։ Համասի հաղթանակից իվեր, կոնֆլիկտ ծագել է Համասի և Ֆաթահի միջև։ 2007 թվականի հունիսին Գազայի մարտից հետո, ուր Համասը զենքի ուժով գրավել է Գազան, Ֆաթահն դուրս մղել է ընտրված Համասի պաշտոնյաներին Պաղեստինյան Ազգային Իշխանությունից՝ Արևմտյան ափում, փոխարինելով այլ անդամներով։ Այս գործողությունը դիտարկվել է պաղեստինցի և այլ մտավորականների կողմից իբրև հակաօրինական[10][11]։ 2007 թ. հունիսի 18-ին, Պաղեստինյան նախագահ և Ֆաթահի անդամ Մահմուդ Աբբասը օրենքից դուրս հայտարարել է Համասը հրամանագրով[12]։
Համասը ճանաչվել է իբրև ահաբեկչական կազմակերպություն ԱՄՆ-ի, Կանադայի, ԵՄ-ի, Իսրայելի և Ճապոնիայի կողմից։