Բարի կամքի դեսպան
Մի շարք հասարակական կազմակերպություններում հանրային պաշտոն / From Wikipedia, the free encyclopedia
Բարի կամքի դեսպան[1] կամ բարի կամքի պատվիրակ (անգլ.՝ Goodwill ambassador), աշխարհում հռչակ ունեցող և որպես հատուկ առաքելությամբ ներկայացուցիչ (պետության կամ կազմակերպության) հանդես եկող դեմք[2]։ Բարի կամքի դեսպանները, որպես կանոն, ապահովում են բարձրագույն գաղափարների առաջխաղացումը մեկ անհատից մյուսին կամ էլ ամբողջ համայնքում։ Այս հասկացությունը պետք է տարբերել նրան մոտ ապրանքանիշի դեսպանից, որն զբաղվում է ընկերության կամ նրա արտադրանքի միջոցով մարդկանց և կազմակերպությունների հետ փոխհարաբերությունների առաջխաղացմամբ[3]։
Բարի կամքի դեսպան կարող է լինել ինչպես մի երկրում ապրող, այնպես էլ դիվանագիտական առաքելությամբ (կամ ժողովուրդների բարեկամության առաքելությամբ) այլ երկրներ մեկնած մարդը, կամ էլ հակառակ համայնքներում մարդկանց ներկայացնող միջնորդը։
Բարի կամքի դեսպանները համարվում են կառավարության և մշակույթի պաշտոնական և ոչ պաշտոնական անդամները մինչև այն պահը, քանի դեռ գործում են դիվանագիտական հարաբերություններ, պարգևների և նվերների փոխանակում, մարդասիրական օգնություն, զարգացման օժանդակությունը շատ հայտնի մարդկանց՝ գիտնականների, արտիստների, գրողների, հասարակական ակտիվիստների և ազդեցիկ այլ դեմքերի ներառման միջոցով։ Դիվանագիտական գործունեությունն իրականացվում է փոխանցումով կամ պետության գլխի ենթակայությամբ և պարտադիր չէ, որ կապված է լինի հավատարմագրերում նշված դիվանագիտական լիազորությունների հետ։ Այնուամենայնիվ որոշ պետություններ, օրինակ՝ Հայիթին, չի տրամադրում փաստաթղթեր, որոնք բարի կամքի դեսպանների համար ապահովում են դիվանագիտական անձեռնմխելիություն[4]։