Պոմպեոս Գնեոս Մեծ (լատին․՝ Gnaeus Pompeius Magnus, ոչ վաղ քան սեպտեմբերի 29, մ. թ. ա. 106 և ոչ ուշ քան սեպտեմբերի 30, մ. թ. ա. 106, Պիցենում, Հռոմեական Հանրապետություն[10][11][12] - սեպտեմբերի 28, մ. թ. ա. 48[13], Պելուզիում, Պտղոմեոսյան Եգիպտոս), հռոմեական զորավար և քաղաքական գործիչ։ Մ.թ.ա.83 թ.-ին հարել է Սուլլային։ Մ.թ.ա.78-77 թթ.-ին մասնակցել է ծերակույտի դեմ կոնսուլ Մարկոս Լեպիդոսի, մ.թ.ա.77-72 թթ.-ին՝ Սերտորիոսի խռովություններին, մ.թ.ա.71 թ.-ին՝ Սպարտակի ապստամբության ճնշմանը։ Մ.թ.ա.70 թ.-ի համար ընտրվել է կոնսուլ, վերացրել Սուլլայի մի շարք օրենքներ։ Մ.թ.ա.66 թ.-ին նշանակվել է արևելյան զորքերի գլխավոր հրամանատար, պարտության է մատնել Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորին։ Հաղթանակի հետևանքով կազմակերպել է հռոմեական երկու նոր պրովինցիա՝ Պոնտոս և Բութանիա, Ասորիք։ Երբ ծերակույտը մերժել է հաստատել Պոմպեոսի միջոցառումները արևելքում և հողաբաժիններ հատկացնել նրա զինվորներին, Պոմպեոսը դաշնակցել է Հուլիոս Կեսարի և Մարկոս Կրասոսի հետ։ Մ.թ.ա.55 թ.-ի համար կրկին ընտրվել է կոնսուլ, այնուհետև եղել Իսպանիայի կառավարիչ։ Մ.թ.ա.53 թ.-ին եռապետության կազմալուծումից հետո մերձեցրել է օպտիմատներին։ Մ.թ.ա.52 թ.-ին ընտրվել է միանձնյա կոնսուլ։ Մ.թ.ա.50 թ.-ին նշանակվել է զորահրամանատար՝ Հուլիոս Կեսարի դեմ պայքարելու համար։ Մ.թ.ա. 48 թ.-ին Դիռաքիոնի մոտ պարտության է մատնել Կեսարին, սակայն Փարսալոսում ջախջախվել է և փախել Եգիպտոս, ուր Պտղոմեոս XIII Դիոնիսոսը, Պոմպեոսը պատանության շրջանում ունեցել է բավականին գրավիչ արտաքին։ Հաճելի արտաքինը միանում էր վեհության ու մարդասիրության հետ։ Փափուկ, հետ տված մազերը և աշխույժ արտաքինը և աշխույժ, փայլփլուն աչքերը նրան տալիս էին Ալեքսանդր արքայի պատկերների նմանությունը։ Սկզբում, երբ Պոմպեոսին տալիս էր այդ հերոսի անունը, նա չէր հրաժարվում դրանից։ Պոմպեոսը, ոչ ոքի կողմից նշանակված չլինելով, սեփական նախաձեռնությամբ իրեն օժտեց զորավարի լիազորություններով։ Կարճ ժամանակահատվածում նա հավաքեց երեք լրիվ լեգեուն և շարժվեց դեպի Սուլլան։ Պոմպեոսի դեմ հանդես եկան զորավարներ Կարինասը, Ցերխոսը և Բրուտոսը։ Պոմպեոսը հավաքելով իր ուժը մի կետում, հեծելազորի գլուխն անցած հարձակվեց Բրուտոսի վրա։ Քաղաքները սկսեցին օգնել Պոմպեոսին, նրա վրա հարձակվեց կոնսուլ Սկիպիոնը, բայց նրա զորքը վերջինիս Պոմպեոսի կողմը։ Կարբոնի զինվորները ևս անձնատուր եղան Պոմպեոսին։ Մի շարք ճակատամարտերից հետո նա ներխուժեց Գալլիա և սխրագործություններ կատարեց։
Արագ փաստեր Հռոմեական Հանրապետության հյուպատոս, մ. թ․ ա․ 80 ...
Գնեոս Պոմպեոս Gnaeus Pompeius Magnus |
|
|
մ. թ․ ա․ 80 |
|
մ. թ․ ա․ 55 |
|
մ. թ․ ա․ 52 |
|
Կուսակցություն՝ |
Օպտիմատներ |
Մասնագիտություն՝ |
Հին հռոմեական քաղաքական գործիչ, Հին հռոմեական զինվորական անձնակազմ և քաղաքական գործիչ |
Դավանանք |
հին հռոմեական կրոն |
Ծննդյան օր |
սեպտեմբերի 29, մ․ թ․ ա․ 106 |
Ծննդավայր |
Պիցեն, Հռոմեական Հանրապետություն |
Վախճանի օր |
սեպտեմբերի 29, մ․ թ․ ա․ 48 (58 տարեկան) |
Վախճանի վայր |
Պելուզիյ, Եգիպտոս |
Քաղաքացիություն |
Հին Հռոմ[1][2][3] |
Հայր |
Gnaeus Pompeius Strabo?[4] |
Մայր |
Lucilia?[4] |
Ամուսին |
Antistia?[4][4], Aemilia Scaura?[4][4], Mucia Tertia?[4][4], Հուլիա Կեսար[5][4][4] և Cornelia Metella?[4][4] |
Զավակներ |
Gnaeus Pompeius Magnus?[6][7][8], Սեքստոս Պոմպեոս[6][9], Pompeia Magna? և Pompeius/Pompeia? |
|
Փակել
Սակայն ըստ Մովսես Խորենացու, Պոմպեոսը Հայաստան չի ներխուժել, այլ Տիգրանի դեմ ուղարկել է իր զորավարին, որը չի համարձակվել ընդհարվել Հայոց թագավորի հետ։