Էգալիտարիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Էգալիտարիզմ (ֆր.՝ égalitarisme,égalité «հավասարություն» բառից), մի հասկացություն, որի հիմքում ընկած է հասարակության բոլոր անդամների հավասար սոցիալական և քաղաքացիական իրավունքներով հասարակության ստեղծման գաղափարը[1], և որպես իդեալ իրավունքների և հնարավորությունների հավասարություն, էլիտարիզմի հակառակ ուսմունքը։
Ընտանիքի սոցիոլոգիայում էգալիտարիզմը ճանաչում է ամուսինների ինքնաիրացման հավասար իրավունքներ։ Էգալիտարիզմի սկզբունքները տարբեր քաղաքական կուսակցությունների ծրագրերի հիմքում են։