Էկվադորյան սուկրե
Էկվադորի դրամական միավորը 1884 թվականից մինչև 2000 թվականը / From Wikipedia, the free encyclopedia
Էկվադորյան սուկրե (իսպ.՝ Sucre կամ Sucre ecuatoriano), Էկվադորի դրամական միավորը 1884 թվականից[1] մինչև 2000 թվականը։ Անվանվել է երկրի ազատարար Անտոնիո Խոսե Սուկրեի պատվին։
Արագ փաստեր Տեսակ, ISO 4217 կոդ ...
Տեսակ | հնացած տարադրամ |
---|---|
ISO 4217 կոդ | ECS |
Երկիր | Էկվադոր |
Ներդրման ամսաթիվը | մարտի 22, 1884 |
Ավարտման ամսաթիվը | սեպտեմբեր 2000 |
Անվամված է | Antonio José de Sucre? |
Նշան | S/. |
Կենտրոնական բանկ | Central Bank of Ecuador? |
Փոխարված է | ԱՄՆ դոլար |
Փակել
Հիպերինֆլյացիայի պատճառով այս ազգային արժույթը 2000 թվականին չեղարկվել է երկրի տնտեսության ամբողջական դոլարացմամբ։
2000 թվականի ապրիլին սուկրեն աստիճանաբար սկսեց փոխարինվել դոլարով, փոխարժեքը սահմանվեց 1 դոլար = 25000 սուկրե։ 2000 թվականի սեպտեմբերի 10-ից Էկվադորի միակ վճարային միջոցը դարձել Է ԱՄՆ դոլարը։ Ընդ որում, Էկվադորի Կենտրոնական բանկը շարունակում է թողարկել սեփական կոտորակային արժույթը՝ էկվադորյան սենտավոն[2]։