Էշլի Բայդեն
From Wikipedia, the free encyclopedia
Էշլի Բլեյզեր Բայդեն (անգլ.՝ Ashley Blazer Biden, հունիսի 8, 1981(1981-06-08)[1], Ուիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ[1]), ամերիկացի սոցիալական աշխատող, ակտիվիստ, բարերար և նորաձևության դիզայներ։ 2014-2019 թվականներին զբաղեցրել է Դելավերյան արդարադատության կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը։ Մինչև կենտրոնում իր վարչական դեր զբաղեցնելն աշխատել է երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքների սպասարկման Դելավերի դեպարտամենտում։ Հիմնադրել է Livelihood նորաձևության ընկերությունը, որը Gilt Groupe ինտերնետ-խանութի հետ համագործակցությամբ միջոցներ է հավաքում հասարակական ծրագրերի համար։ Այդ ծրագրերն ուղղված են ԱՄՆ-ում եկամուտների անհավասարության վերացմանը։ Էշլի Բայդենը դրանք գործարկել է 2017 թվականին Նյու Յորքի նորաձևության շաբաթում։
Էշլի Բայդեն անգլ.՝ Ashley Biden | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | University of Pennsylvania School of Social Policy and Practice?, Թուլեյնի համալսարան (2004), Wilmington Friends School?, Փենսիլվանիայի համալսարան և Արչմիրի ակադեմիա |
Մասնագիտություն՝ | ակտիվիստ, գործարար, սոցիալական աշխատող, նորաձևության դիզայներ և բարեգործ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հունիսի 8, 1981(1981-06-08)[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Ուիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ[1] |
Դինաստիա | Ջո Բայդենի ընտանիք |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Ashley Blazer Biden[1] |
Հայր | Ջոզեֆ Բայդեն[1] |
Մայր | Ջիլ Բայդեն[1] |
Ամուսին | Howard Krein? |
Կայք՝ | getinvolvedinyourhood.com |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դուստրն է։