Էպիկ (մուլտֆիլմ)
From Wikipedia, the free encyclopedia
«Էպիկ» (անգլ.՝ Epic), ամերիկյան համակարգչային մուլտիպլիկացիոն լիամետրաժ կինոնկար՝ նկարահանված Ուիլյամ Ջոյսի «Լիֆմենները և բարի համարձակ բզեզները» գրքի մոտիվներով։ Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականի մայիսի 24-ին։ 20th Century Fox Animation կինո-միավորման և Blue Sky Studios մուլտիպլիկցիոն ստուդիայի համատեղ արտադրությունն է։ Ռեժիսոր՝ Քրիս Ուեջ։ Գլխավոր դերերը ձայնավորում են Քոլին Ֆարելը, Ջոշ Հաթչերսոնը և Ամանդա Սեյֆրիդը։ Մուլտֆիլմը նկարահանված է 3D ստերեոսկոպիկ ձևաչափով։
Էպիկ անգլ.՝ Epic | |
---|---|
Տեսակ | ստերեոկինո |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, կատակերգական էքշն ֆիլմ, դրամա, ֆիլմ անչափահասների համար, գրքերի էկրանավորում, արկածային ֆիլմ, կինոկատակերգություն, մարտաֆիլմ, թրիլեր և ընտանեկան ֆիլմ |
Ռեժիսոր | Քրիս Ուեջ |
Սցենարիստ | Ուիլյամ Ջոյս (գրող), Ջեյմս Հարթ, Թոմ Ասլ[1] և Մեթ Էմբեր[1] |
Հնչյունավորում | Ամանդա Սայֆրիդ[1], Ջոշ Հաթչերսոն[1], Բիյոնսե[1], Քոլին Ֆարել[1], Ջեյսոն Սուդեյքիս[1], Ազիզ Անսարի[1], Ջոննի Նոքսվիլ[1], Չուդա Ֆրիդլենդեր[1], Քրիստոֆ Վալց[1], Emma Kenney?[1], Ջոն Դի Մագիո[1], Քրիս Օ’Դաուդ[1], Բլեյք Անդերսոն[1], Selenis Leyva?[1] և Eric Nelsen?[1] |
Պրոդյուսեր | Լորի Ֆորտե |
Երաժշտություն | Դենի Էլֆման |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Blue Sky Studios և 20th Century Animation |
Դիստրիբյուտոր | ներքին կապ[2], Նեթֆլիքս, Դիսնեյ+ և 20th Century Studios |
Տևողություն | 102 րոպե |
Թվական | մայիսի 15, 2013[3], մայիսի 24, 2013, մայիսի 16, 2013[4] և մայիսի 23, 2013[2] |
Բյուջե | 100 000 000 $[5] |
Շահույթ | 268 400 000 $[6] |
epicthemovie.com |
Ֆիլմի կարգախոսը. «Բացահայտիր աշխարհ քո երևակայության սահմաններից դուրս» (անգլ.՝ Discover a world beyond your imagination), այլ տարբերակը՝ «Սպասեք ինչ-որ էպիկական բանի»։
Սա մուլտիպլիկացիոն պատմություն է, որը մեր առաջ բացում է մնացած աշխարհներին չնմանվող, ֆանտաստիկ աշխարհ։ Սա պատմություն է՝ իրենց և մեր մոլորակը պաշտպանել ցանկացող բարության ուժերի, և այն ոչնչացել ցանկացող չարության ուժերի՝ ծաղկման ուժերի և մարման ուժերի միջև ճակատամարտի մասին։