Էրատոսթենես Կիրենացի
From Wikipedia, the free encyclopedia
Էրատոսթենես Կիրենացի (Ἐρατοσθένης ὁ Κυρηναῖος, մ. թ. ա. 276[1][2], Կիրենա, Պտղոմեոսյան Եգիպտոս[2] - մ. թ. ա. 194[2][3][4], Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս[5]), հելլենիստական դարաշրջանի հույն աշխարհագետ, աստղագետ, մաթեմատիկոս և բանասեր։ Մուսեյոնի գրադարանի (հնարավոր է նաև Ալեքսանդրիայի գրադարանի) վարիչ, թագաժառանգ, ապագա Պտղոմեոս IV Փիլոպատոր արքա դաստիարակ։ Ճշգրիտ կերպով հաշվարկել է երկրագնդի շրջագծի (էկվատոր) երկարությունը, ստեղծել է ֆիզիկամաթեմատիկական աշխարհագրության հիմքերը։ Առաջին անգամ կիրառել է «աշխարհագրություն» (գեոգրաֆիա) եզրույթը։ Լինելով պալատական գիտնական Էրատոսթենեսը նաև հորինել է ոտանավորներ ի պատիվ Պտղոմեոսյան հարստության ներկայացուցիչների։ Որպես գիտնական, Էրատոսթենեսը հետաքրքրվել է բազմաթիվ բնագավառներով և այդ տեսակետից նրան հաճախ համեմատում են Արիստոտելի հետ։ Նրան տվել են Բետա ածականը։ Դա նշանակում էր, որ ամեն մի բնագավառում գիտնականների արժանիքները քննարկելիս նա երկրորդ տեղում է եղել։ Էրատոսթենեսի լավագույն աշխատությունները նվիրված են աշխարհագրությանը։ Նրա ժամանակ աշխարհագրությունը գիտական տեսակետից գտնվել է անբավարար վիճակում։ Էրատոսթենեսը կատարել է Երկրագնդի և բնակելի տարածքի (օյկումենայի) մեծությունների չափումը։
Էրատոսթենես Կիրենացի հին հունարեն՝ Ἐρατοσθένης ὁ Κυρηναῖος | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 276[1][2] Կիրենա, Պտղոմեոսյան Եգիպտոս[2] |
Մահացել է | մ. թ. ա. 194[2][3][4] Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս[5] |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, աստղագետ, բանաստեղծ, գրադարանավար, պատմաբան, գրող, երաժշտագետ, երաժշտության տեսաբան, աշխարհագրագետ, elegist և փիլիսոփա |
Հաստատություն(ներ) | Ալեքսանդրիայի գրադարան |
Գործունեության ոլորտ | երկրաչափություն, թվերի տեսություն և աշխարհագրություն |
Պաշտոն(ներ) | Ալեքսանդրիայի գրադարանի տնօրեն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[6] |
Հայտնի աշակերտներ | Պտղոմեոս IV Ֆիլոպատոր |
Eratosthenes Վիքիպահեստում |