Իսրայելական բաժանիչ արգելապատ
From Wikipedia, the free encyclopedia
Իսրայելական բաժանիչ արգելապատ (եբրայերեն՝ גדר ההפרדה), Իսրայելը Հորդանան գետի ձախ ափից բաժանող սահմանապահ կառույց։ Սահմանային արգելապատի ընդհանուր երկարությունը կազմում է 703 կմ։
Արգելապատի կառուցման հիմնական նպատակներն էին[1].
- սահմանին մոտիկ գտնվող հրեական բնակավայրերի, կապի հանգույցների և ճանապարհների պաշտպանոմը պաղեստինյան դիպուկահարներից և ընդհանուր հարձակումներից։
- արաբակա բնակչության ընդհանուր մասի առանձնացումը հրեական մասից
- Իսրայելի պետության տարածքի պաշտպանությունը ահաբեկիչների գրոհներից և ընդհանուր անվտանգության ապահովումը
- Իսրայելի և Պաղեստինի տարածքների վերջնական սահմանագծման նախադրյալների ստեղծումը և արգելապատի հայտարարումը որպես պետությունների փաստացի սահման
- Իսրայելի պետության համար որոշ կարևոր հողերի դե ֆակտո անեքսիա
Կառուցմն սկսվել է 2003 թվականինի, երբ Իսրայելի վարչապետն էր Արիյել Շարոնը։ Նախատեսված էր կառուցումն ավարտել դեռ 2005 թ. ամռանը, սակայն Իսրայելի Բարձրագույն դատարան ուղղված որոշ բողոքների պատճառով աշխատանքները դեռ ավարտված չեն։