Իվան Ֆեոդորովիչ Կրուզենշտեռն (ռուս.՝ Иван Фёдорович Крузенштерн, գերմ.՝ Adam Johann von Krusenstern, նոյեմբերի 8 (19), 1770[1][2][3][…], Hagudi Manor, Wierland County, Էսթլյանդյան նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 12 (24), 1846[4][2][3][…], Կիլտսի դաստակերտ, Väike-Maarja Parish, Wierland County, Էսթլյանդյան նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս ծովագնաց, ծովակալ (1842 թ.), Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1806 թ.)։
Արագ փաստեր Իվան Կրուզենշտեռն Иван Крузенштерн, Ծնվել է ...
Իվան Կրուզենշտեռն
Иван Крузенштерн |
---|
|
Ծնվել է | նոյեմբերի 8 (19), 1770[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Hagudi Manor, Wierland County, Էսթլյանդյան նահանգ, Ռուսական կայսրություն |
---|
Մահացել է | օգոստոսի 12 (24), 1846[4][2][3][…] (75 տարեկան) |
---|
Մահվան վայր | Կիլտսի դաստակերտ, Väike-Maarja Parish, Wierland County, Էսթլյանդյան նահանգ, Ռուսական կայսրություն |
---|
Գերեզման | Տալլին |
---|
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
---|
Մայրենի լեզու | գերմաներեն |
---|
Կրթություն | Ծովային կադետական դպրոց (1787)[1] |
---|
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, տարածքների սեփականատեր և ռազմական գործիչ |
---|
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
---|
Ամուսին | Julia Charlotta von Taube? |
---|
Ծնողներ | հայր՝ Johann Friedrich von Krusenstiern? |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Անդամություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Լոնդոնի թագավորական ընկերություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
---|
Երեխաներ | Paul Theodor von Krusenstern?, Otto von Krusenstern?, Alexander Gotthard Julius von Krusenstiern? և Charlotte von Krusenstern? |
---|
Ստորագրություն
|
Adam Johann von Krusenstern Վիքիպահեստում |
Փակել
1803-1806 թթ.-ին ղեկավարել է «Նադեժդա» և «Նևա» նավերից կազմված ռուսական առաջին շուրջերկրյա արշավախումբը[6], կատարել օվկիանոսագրական և օդերևութաբանական մեծ աշխատանքներ, նկարագրել Կուրիլյան կղզիների մի մասը, Սախալինի, Կամչատկայի և ճապոնական մի շարք կղզիների ափերը։ Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են «Ճանապարհորդություն աշխարհի շուրջը 1803 թ., 1804 թ., 1805 թ. և 1806 թ. «Նադեժդա» և «Նևա» նավերով» (1809-1812 թթ.) եռահատոր աշխատության մեջ։