համալսարան Քվեբեկում / From Wikipedia, the free encyclopedia
Լավալի համալսարան (ֆր.՝Université Laval), ֆրանսալեզու հանրային հետազոտական համալսարան ԿանադայիՔվեբեկ նահանգի Քվեբեկ քաղաքում։ Համալսարանը հիմնադրվել է 1852 թվականին Վիկտորյա թագուհու թագավորական կանոնադրությամբ՝ 1663 թվականին Ֆրանսուա Լավալի կողմից հիմնադրված Քվեբեկի սեմինարիայի հենքի վրա` այն դարձնելով Կանադայում ամենահին բարձրագույն կրթական կենտրոնը և Հյուսիսային Ամերիկայի առաջին կառույցը, որն առաջարկում է բարձրագույն կրթություն ֆրանսերենով։ Համալսարանի գլխավոր կամպուսը կառուցվել է 1950-ական թվականներին Սենտ-Ֆուա-Սիլերի-Քեփ-Ռուժ արվարձանային շրջանում և հետազոտական ֆինանսավորման առումով ընդգրկված է Կանադայի առաջատար համալսարանների տասնյակում[19] և ունի Կանադայի գերազանցության հետազոտական չորս ամբիոններ։
Արագ փաստեր Լավալի համալսարանֆր.՝ Université Laval, Տեսակ ...