Կիլիմանջարո
From Wikipedia, the free encyclopedia
Կիլիմանջարո (անգլ.՝ Kilimanjaro, սուահիլի լեզվով՝ «ցրտի աստծու լեռ»), հրաբուխ Տանզանիայի հյուսիս-արևելքում, Աֆրիկայի ամենաբարձր կետը։ 1902 -1918 թվականնեին կոչվել է Կայզեր Վիլհելմի գագաթ (գերմ.՝ Kaiser-Wilhelm-Spitze)։
Կիլիմանջարո | |
---|---|
Տեսակ | լեռնազանգված, տեսարժան վայր և քնած հրաբուխ |
Երկիր | Տանզանիա |
Վարչատարածքային միավոր | Կիլիմանջարո շրջան |
Աշխարհագրական տեղադրություն | Մեծ ռիֆտային հովիտ |
Լեռնաշղթա | Արևելաաֆրիկյան լեռներ |
Մասն է | Մեծ ռիֆտային հովիտ, Յոթ գագաթներ, Յոթ հրաբուխներ, Highest mountain peaks of Africa?, ultra-prominent peak? և Seven Third Summits? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 5895 մետր[1][2] |
Հարաբերական բարձրություն | 5885 մետր[3] |
Բարձրագույն գագաթ | Կիբո |
Պահպանման տարածք | Կիլիմանջարո |
Նյութ | Ռիոլիթ |
Սմիթսոնիան կոդ | 222150 |
Կիլիմանջարոյի Ազգային Պարկ | |
Kilimanjaro National Park* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Տանզանիա |
Տիպ | Բնական |
Չափանիշներ | vii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Աֆրիկա |
Կոորդինատներ | 3°04′00″ հվ. լ. 37°21′33″ ավ. ե.HGЯOL |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1987 (11 նստաշրջան) |
Համար | 403 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Բարձրությունը 5895 մ է։ Բաղկացած է 3 հրաբխային կոներից՝ Կիբո (5895 մ), Մավենզի (5355 մ)[4] և Շիրա (4006 մ)[5]։ Կազմված է գլխավորապես տրախիբազալտներից և ֆոնոլիտներից։ Գագաթներին կան սառցադաշտեր, ռելիեֆի սառցադաշտային ձևեր։ Մավենզին և Շիրան հանգած հրաբուխներ են, իսկ Կիբան՝ քնած, և կարող է դարձյալ ժայթքել[6]։ Ուհուրու պիկը Կիբոյի խառնարանային շրջագծի բարձրագույն կետն է։ Տանզանիայի ազգային պարկի ղեկավարությունը, աֆրիկյան այդ երկրի կառավարության հատուկ գործակալությունը[7] և Միավորված ազգերի կրթական, գիտական ու մշակութային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որպես Ուհուրու պիկի բարձրություն նշում են 5895 մետրը։ Այդ ցուցանիշը հիմնված է British Ordnance Survey-ի 1952 թվականին հաստատած տվյալի վրա[8]։ Այդ ժամանակից ի վեր բարձրությունը չափվել է 1999 թվականին (5892 մ), 2008 թվականին (5895 մ), 2014 թվականին (5888 մ)[8]։
Հրաբխի ներքին կառուցվածքը վատ է ուսումնասիրված, քանզի բացակայում է մեծածավալ էրոզիան, որը կնպաստեր հրաբխի ներսի մասին տվյալների ձեռքբերմանը[9]։
Լեռն ընդգրկված է Համաշխարհային ժառանգության ցուցակում։