Կոպենհագենի համալսարան
համալսարան Կոպենհագենում, Դանիա / From Wikipedia, the free encyclopedia
Կոպենհագենի համալսարան, Դանիայի ամենահին և ամենամեծ կրթական և հետազոտական հաստատություններից մեկը։ Հիմնադրվել է Քրիստիան առաջինի կողմից՝ 1479 թվականին։ Սկզբում համալսարանում գործում էր միայն աստվածաբանական ֆակուլտետը, իսկ 1736 թվականին ստեղծվեց նաև իրավաբանական ֆակուլտետ,(որը 1848 թվականին ընդլայնվեց և ստացավ իրավունք և քաղաքագիտություն անվանումը)։ Համալսարանում 1788 թվականին ստեղծվեցին նաև Փիլիսոփայություն և Բժշկություն ֆակուլտետները, իսկ 1850 թվականին՝ Բնագիտություն և Մաթեմատիկա[3]։
Կոպենհագենի համալսարան | |
---|---|
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան |
Հիմնադրված է | հունիսի 1, 1479 |
Անդամակցություն | ORCID[1][2], Հետազոտական համալսարանների միջազգային միություն, Alliance 4EU+?, Եվրոպական հետազոտական համալսարանների լիգա և Universities Denmark? |
Երկիր | Դանիա |
Տեղագրություն | Կոպենհագեն |
Կայք | ku.dk(դան.) |
University of Copenhagen Վիքիպահեստում |
Ըստ «TIME» ամսագիր Կոպենհագենի համալսարանը աշխարհում զբաղեցնում է 66-րդ տեղը, իսկ Եվրոպայում՝ 20-րդը։ Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ համալսարանի Հումանիտար կրթություն ֆակուլտետը աշխարհում զբաղեցնում է 18-րդ տեղը, իսկ սոցիալական գիտությունների ֆակուլտետը համարվում է 50 լավագույններից մեկը։ Համալսարանն ունի շուրջ 100 տարբեր ինստիտուտներ, ֆակուլտետներ, լաբորատորիաներ, վերապատրաստման կենտրոններ և թանգարաններ։