Կորեերենի նոր ռոմանականացում
From Wikipedia, the free encyclopedia
Կորեերենի նոր ռոմանականացում, կորեերեն բառերի` լատինատառ գրության պաշտոնական համակարգ Հարավային Կորեայում։ Ընդունվել է Հարավային Կորեայում 2000 թվականին[1] Մաքքյուն-Ռայշաուերի ռոմանականացման համակարգի փոխարեն։ Կորեերենի ռոմանականացման նոր համակարգն ստեղծվել է Կորեերենի ազգային ակադեմիայի կողմից 1995-2000 թվականներին և չի գործածում դիակրիտիկ նշաններ։ Կարևորվում է ոչ թե բառերի արտասանությունը, այլ գրությունը։ Ռոմանականացման նոր համակարգի ընդունման անհրաժեշտությունը Հարավային Կորեայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունը բացատրում է համակարգիչներում ու համացանցի դոմեյնային անուններում դիակրիտիկ նշանների գործածության հետ կապված դժվարություններով։
Արագ փաստեր
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Փակել