Հաց
From Wikipedia, the free encyclopedia
Հաց, առաջին անհրաժեշտության սննդամթերք, որը պատրաստվում է հացահատիկների ալյուրից ստացված խմորից և երբեմն նաև այլ հավելյալ բաղադրիչներից։ Խմորը պատրաստում են ալյուրով, ջրով ու աղով, երբեմն ավելացնելով շաքար, յուղ, կաթ և այլ մթերքներ։ Հիմնականում օգտագործվում է ցորենի և աշորայի, սակավ՝ եգիպտացորենի և գարու ալյուրը։ Հաց ստանալու համար պատրաստի խմորը թխում են, սակայն կան հացի տարբեր տեսակներ, որոնք պատրաստման այլ տեխնոլոգիա ունեն. օրինակ պուրիների խմորը տապակում են, մանթուների խմորը՝ շոգեխաշում, տորտիլաներինը՝ անձեթ թավայի վրա օդ թռցնելով տապակում և այլն։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաց (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Հաց, Տեսակ ...
Տեսակ | սննդատեսակ |
---|---|
Ենթատեսակ | հիմնական սննդամթերք, Հացաբուլկեղեն և bánh? |
Ստեղծման տարեթիվ | մ.թ.ա. 30 հազարամյակ |
Հիմնական | ջուր[1], ալյուր[1] և սեղանի աղ[1] |
Bread Վիքիպահեստում |
Փակել