Հին Եգիպտոսի ժամանակագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Հին Եգիպտոսի պատմությունը ընդունված է բաժանել մի քանի ժամանակաշրջանների։ Ժամանակակից եգիպտագիտությունը Հին Եգիպտոսի պատմությունը բաժանում է հետևյալ էտապների՝
- Մինչպատմական Եգիպտոս
- Մինչդինաստիական շրջան (մ.թ.ա. V-IV դարեր)[1]
- Վաղ թագավորություն[2]
- Հնագույն թագավորություն[3]
- Առաջին անցումային ժամանակաշրջան
- Միջին թագավորություն
- Երկրորդ անցումային ժամանակաշրջան
- Նոր թագավորության ժամանակաշրջան
- Երրորդ անցումային ժամանաշրջան
- Ուշ շրջան կամ Ուշ թագավորություն
- Պտղոմեական ժամանակաշրջան
Ժամանակաշրջանների բաժանումը եգիպտագիտության մեջ գոյություն ունեն տարբեր թեորիաներ ժամանակաշրջանների բաժանումը, բայց հիմնական բաժանումը սա է։ Շատ գիտնականներ Եգիպտոսի պատմությունը սկսում են վաղ թագավորությունից սկսած մ.թ.ա. 4-րդ հազարամյակից։ Դասական Եգիպտոսի անկման ժամանակաշրջանը հայտնի է մ.թ.ա. 31 թվականը, երբ Եգիպտոսի վերջին փարավոն Կեսարիոնը ավարտեց իր կառավարումը և Եգիպտոսը վերածվեց Հռոմեական պրովինցիայի։
Մանրամասն տեղեկատվություն Թվական, Իրադարձություն ...
Թվական | Իրադարձություն |
---|---|
մ.թ.ա 3000 թվական | Եգիպտոսի միավորումը Մենես փարավոնի կողմից |
մ.թ.ա.2700-2400 թվականներ | Բուրգերի կառուցումը |
մ.թ.ա. 2640 թվական | Ջոսեր փարավոնը հիմնադրեց III դինաստիան |
մ.թ.ա. 2600 թվական | Ջոսեր փարավոնի մահը |
մ.թ.ա. 2575 թվական | Սնոֆրու։ Նոր տեխնիկա բուրգեր կառուցելու համար |
մ.թ.ա. 2528 թվական | Քեոփս փարավոնի վախճանը |
մ.թ.ա. 2490 թվական | Քաֆրա փարավոնի վախճանը |
մ.թ.ա. 2471 թվական | Մենակուր փարավոնի վախճանը |
մ.թ.ա. 2465 թվական | Պետական կառավարման համակարգի փոփոխություն և տեղական իշխանությունների հզորացումը |
մ.թ.ա. 2325 թվական | Նոմարխների իշխանության հզորացումը |
մ.թ.ա. 2254 թվական | Պիոլլի II-ի կառավարման սկիզբը |
մ.թ.ա. 2200 թվական | Բրոնզի օգտագործումը |
մ.թ.ա. 2155 թվական | Հին թագավորության անկումը |
մ.թ.ա. 2040 թվական | Մենտուհոտեպ I-ը միավորեց Եգիպտոսը և ստեղծեց Միջին թագավորությունը |
մ.թ.ա. 2000 թվական | Երկրաչափության և տարածաչափության զարգացումը |
մ.թ.ա. 1991 թվական | Ամենհոտեպ I-ը հիմնադրում է XII դինաստիան |
մ.թ.ա. 1962 թվական | Խեթին գրեց նամակ Ամենհոտեպ I-ին |
մ.թ.ա. 1926 թվական | Սինուխետայի պատմության հայտնաբերումը |
մ.թ.ա. 1890-1800 թվականներ | Առաջին պապիրուսները մաթեմատիկական տեքստերով |
մ.թ.ա. 1878 թվական | Սենսուերտ III մեծացրեց Եգիպտոսի սահմանները |
մ.թ.ա. 1841 թվական | Ամենհոտեպ III կարգի բերվեց ջրի ընթացքը |
մ.թ.ա. 1785 թվական | Միջին թագավորության տապալման սկիզբը |
մ.թ.ա. 1650 թվական | Երկրորդ անցումային շրջանի սկիզբը Եգիպտոսում |
մ.թ.ա. 1551 թվական | Յախմոս I։ Հաղթանակ հիքսոսների դեմ և XVII դինաստիայի սկիզբը |
մ.թ.ա. 1505 թվական | Թութմոս I։ Էքսպեդիցիայի սկիզբը Եգիպտոս |
մ.թ.ա. 1500 թվական | «Էբերսայի պապիրուսի» ստեղծումը |
մ.թ.ա. 1490 թվական | Խատշեպուստի իրականացրած հեղաշրջումը |
մ.թ.ա. 1468 թվական | Թութմոս III։ Եգիպտոս արշավաքի սկիզբը |
մ.թ.ա. 1468 թվական | Խատշեպուստ թագուհու վախճանը |
մ.թ.ա. 1436 թվական | Թութմոս III-ի մահը |
մ.թ.ա. 1412 թվական | Ամենհոտեպ II-ի մահը |
մ.թ.ա. 1403 թվական | Թութմոս IV-ը խաղաղություն կնքեց Միտանի պետության հետ |
մ.թ.ա. 1364 թվական | մահացավ Ամենհոտեպ III փարավոնը |
մ.թ.ա. 1361 թվական | Անենհոտեպ IV։ Եգիպտոսի նոր այրաքաղաքի հիմնադրումը և ռեֆորմները |
մ.թ.ա. 1347 թվական | Թութանհամոն փարավոնը տեղափոխեց մայրաքաղաքը Մեմֆիս և մերժեց Էհնաթոն փարավոնի մշակույթը |
մ.թ.ա. 1337 թվական | Թութանհամոն փարավոնի մահը |
մ.թ.ա. 1306 թվական | Ռամզես I հիմնադրեց XIX դինաստիան |
մ.թ.ա. 1290 թվական | Սեթի I փարավոնի մահը |
մ.թ.ա. 1286 թվական | Ռամզես II Կադեշի մոտ տեղի ունեցած ճակատամարտը |
մ.թ.ա. 1270 թվական | Ռամզես II և Խատուշիլի III։ Սիրիայի դեմ համաձայնագրի կնքումը |
մ.թ.ա. 1224 թվական | Ռամզես II-ի մահը |
մ.թ.ա. 1186 թվական | Սետնահտը հիմնադրեց XX դինաստիան |
մ.թ.ա. 1184 թվական | Ռամզես III պարտության մատնեց լիբիացիներին և ծովի ազգություններին |
մ.թ.ա. 1153 թվական | Ռամզես III փարավոնի մահը |
մ.թ.ա. 1070 թվական | Երրորդ անցումայինշրջանի ավարտը |
մ.թ.ա. 945 թվական | Շեշնոկ I հիմնադրեց XXII դինաստիան |
մ.թ.ա. 728 թվական | Պիանխի։ Նուբիական դինաստիայի կառավարման սկիզբը |
մ.թ.ա. 681 թվական | Ասարխադոն։ Արշավանք Եգիպտոսի վրա |
մ.թ.ա. 664 թվական | Պսամետիոս I։ Եգիպտոի միավորումը |
մ․թ․ա․ 595 թվական | Պսամետիոս II դարձավ փարավոն |
մ․թ․ա․ 589 թվական | Կռիվ Պաղեստինի համար |
մ․թ․ա․ 570 թվական | Ապրիայի սպանությունը։ Յախմոս II-ի տիրանալը գահին |
մ․թ․ա․ 526 թվական | Յախմոս II-ի մահը |
մ․թ․ա․ 404 թվական | Ամիրտոսի կողմից պարսիկներին վտարումը |
մ․թ․ա․ 380 թվական | Նեֆերտիոս II։ Վերջին ինքնուրույն դինաստիա |
մ․թ․ա․ 343 թվական | Արտաքսերքս III։ Եգիպտոսի գրավվումը |
մ․թ․ա․ 332 թվական | Եգիպտոսի գրավումը Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։ Ալեքսնդրիայի հիմնադրումը |
մ․թ․ա․ 246 թվական | Պտղոմեոս II արքայի մահը |
մ․թ․ա․ 221 թվական | Բերենիկիոս II թագուհու սպանությունը |
մ․թ․ա․ 201 թվական | Հինգերորդ սիրիական պատերազմ |
մ․թ․ա․ 47 թվական | Ալեքսանդրյան գրադարանի մասնակի ավերում |
մ․թ․ա․ 30 թվական | Հռոմի կողմից Եգիպտոսի գրավումը |
Փակել