Մորավներ
From Wikipedia, the free encyclopedia
Մորավներ (չեխ․՝ Moravané, խոսակց․՝ Moraváci, հնացած՝ Moravci), հարավսլավոնական ժողովուրդ, որ ապրում է Մորավիայում (Չեխիայի հարավ-արևելք)։ Գիրը լատինական այբուբենի հիմքի վրա է։ Անվանումը հավանաբար ծագել է Դանուբի վերին վտակ Մորավայի անունից։ Կենտրոնը Օլոմոուց քաղաքն է։ Չեխական պաշտոնական պատմագրությունը մորավներին համարում է էթնիկ չեխեր, սակայն մորավներն ունեն իրենց ազգային ինքնագիտակցությունը։