Պաղեստինի իսլամական ջիհադ
From Wikipedia, the free encyclopedia
«Պաղեստինյան իսլամական ջիհադ» կամ «Պաղեստինի իսլամական ջիհադ», «Իսլամական ջիհադի շարժումը Պաղեստինում» (արաբ․՝ حركة الجهاد الإسلامي في فلسطين), պաղեստինյան ահաբեկչական ռազմականացված իսլամիստական կազմակերպություն, որն իր նպատակն է համարում անկախ Պաղեստինյան իսլամական պետության ստեղծումը և Իսրայելի ոչնչացումը Ջիհադ վարելու միջոցով։ Հիմնադրվել է 1970-ական թվականների վերջին սուննի Մուսուլման եղբայրներ շարժման պաղեստինցիների կողմից։ Խմբավորումը գլխավորել են դոկտոր Ֆաթհի Շկակին (որը նրա առաջնորդն էր մնացել մինչև իր մահը 1995 թվականին և Շեյխ Աբդ ալ Ազիզ Աուդան (Օդե)։
Պաղեստինի իսլամական ջիհադ արաբ․՝ حركة الجهاد الإسلامي في فلسطين | |
---|---|
Տեսակ | կուսակցություն և դիմադրություն |
Գաղափարախոսություն | Palestinian nationalism?, Պանիսլամիզմ, Իսլամիզմ, anti-Zionism?, Jihadism?[1] և Pan-Arabism?[2] |
Հիմնադիր | Ziyad Al-Nakhaleh?, Fathi Shaqaqi? և Ramadan Shalah? |
Ստեղծման տարեթիվ | հոկտեմբեր 1981 |
Կայք | saraya.ps |
Islamic Jihad Movement in Palestine Վիքիպահեստում |
ԱՄՆ-ում[3], Եվրոպական միությունում[4], Մեծ Բրիտանիայում[5], Ճապոնիայում[6], Կանադայում[7], Ավստրալիայում[8] և Իսրայելում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Խմբավորումը թշնամաբար է վերաբերվում ժամանակակից արաբական կառավարությունների մեծամասնությանը, քանի որ նրանք կապեր են պահպանում Արևմուտքի հետ և գտնվում են նրա ուժեղ ազդեցության տակ։