Պերտինաքս
From Wikipedia, the free encyclopedia
Պուբլիոս Հելիոս Պերտինաքս (լատին․՝ Publius Helvius Pertinax, ավելի շատ հայտնի է Պերտինաքս անվամբ, օգոստոսի 1, 126, Ալբա (Իտալիա), Հռոմէական Իտալիա - մարտի 28, 193, Հռոմ, Հռոմէական Իտալիա), հռոմեական կայսր 193 թվականի հունվարից մարտ ամիսներին։
Պերտինաքս | |
---|---|
Հռոմի կայսր | |
Պերտինաքս | |
Իշխանություն | 193 թվական հունվարի 1-ապրիլի 28 |
Ծնվել է՝ | օգոստոսի 1, 126 |
Ծննդավայր | Ալբա (Իտալիա), Հռոմէական Իտալիա |
Մահացել է՝ | մարտի 28, 193 (66 տարեկան) մարդասպանություն |
Վախճանի վայր | Հռոմ, Հռոմէական Իտալիա |
Երկիր | Հին Հռոմ |
Նախորդ | Կոմմոդոս |
Հաջորդող | Դիդիոս Հուլիոս |
քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և զինվոր | |
Հայր | Հելվիոս Սուկցես |
Մայր | անհայտ |
Երեխաներ | Pertinax Caesar? և Helvia? |
Հավատք | հին հռոմեական կրոն |
Առաջին կայսրը, որ ծագում է ազատություն ստացած ստրուկներից։ Մարկոս Ավրելիոսի ժամանակ Պերտինաքսը դարձավ սենատոր։ 175 և 192 թվականներին եղել է կոնսուլ տարբեր նահանգներում, բացի այդ մի քանի անգամ դարձել է պրեֆեկտ հռոմեական տարբեր պրովինցիաներում, անգամ եղել է Հռոմի պրեֆեկտ։ Կոմմոդոս կայսեր սպանությունից հետո Պերտինաքսը դարձավ կայսեր թեկնածու։ Նա կառավարում էր սենատի անունից և ձգտում էր բարելավվել կայսրության ֆինանսական դրությունը, բարձրացնել զորքի կարգապահությունը։ Նրա այս քաղաքականությունը դուր չէր գալիս իր իսկ թիկնապահներին և որոնց կողմից և սպանվեց Հռոմում[1]։