Ռայան Թեդեր
From Wikipedia, the free encyclopedia
Ռայան Բենջամին Թեդեր (անգլ.՝ Ryan Benjamin Tedder, հունիսի 26, 1979(1979-06-26)[1], Թալսա[1]), ամերիկյան երգիչ, երգահան և կոմպոզիտոր, OneRepublic ռոք խմբի վոկալիստը[2]։ Նույնպես հայտնի է, որպես մի շարք կատարողների երգերի հեղինակ և պրոդյուսեր, ինչպիսիք են Ադելը, Բեյոնսեն, Ջեյմս Բլանտը, Ջենիֆեր Լոպեսը, Դեմի Լովատոն, Քելի Քլարկսոնը, Լեոնա Լյուիսը, Maroon 5, One Direction և այլք։ 2008 թվականին նրա հեղինակային երկու երգերը ամենալսվողն էին ռադիոյի պատմության մեջ[3]։ Ռայանը առաջադրվել է «Գրեմմի» մրցանակին 8 անգամ։
Արագ փաստեր Ռայան Բենջամին Թեդեր, Հիմնական տվյալներ ...
Ռայան Բենջամին Թեդեր | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Ryan Benjamin Tedder |
Ի ծնե անուն | Ռայան Բենջամին Թեդեր |
Ծնվել է | հունիսի 26, 1979 (44 տարեկան) Թալսա, Օկլահոմա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ, R&B, ալտերնատիվ ռոք |
Մասնագիտություն | երգերի հեղինակ, երգիչ, երաժիշտ, պրոդյուսեր |
Երգչաձայն | լիրիկական տենոր |
Գործիքներ | վոկալ, կիթառ, հարվածային գործիքներ, բաս-կիթառ, ստեղնաշարային գործիքներ, թմբուկ, զանգակներ |
Լեյբլ | Columbia Records, Interscope Records, Patriot Records |
Կրթություն | Oral Roberts University? և Colorado Springs Christian Schools? |
Անդամակցություն | OneRepublic |
Պարգևներ | |
Կայք | myspace.com/aliastheproducer |
Ryan Tedder Վիքիպահեստում |
Փակել