Ռաֆայել Բենիտես
իսպանացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Ռաֆայել «Ռաֆա» Բենիտես Մաուդես[1] (իսպ.՝ Rafael Benitez Maudez, ապրիլի 16, 1960(1960-04-16), Մադրիդ, Իսպանիա), իսպանացի նախկին ֆուտբոլիստ, մարզիչ։ Այժմ գլխավորում է անգլիական «Նյուքասլ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը[2][3]։ Ժամանակին գլխավորել է «Վալյադոլիդ», «Օսասունա», «Էստրեմադուրա», «Տեներիֆե», «Վալենսիա», «Լիվերպուլ», միլանյան «Ինտեր»,լոդոնյան «Չելսի» և իտալական «Նապոլի» ակումբները։
Ռաֆայել Բենիտես իսպ.՝ Rafael Benítez | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Rafael Benítez Maudes | ||
Ազգությունը | իսպանացի | ||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Մականուն | Rafa (Ռաֆա) | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 16, 1960 (64 տարեկան) | ||
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա | ||
Հասակ | 175 սանտիմետր | ||
Դիրք | Ազատ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | գլխավոր մարզիչ | ||
Պատանեկան կարիերա | |||
197?—1974 | Ռեալ Մադրիդ Կաստիլիա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1974—1981 1981 1981—1985 1985—1986 |
Ռեալ Մադրիդ Կաստիլիա → Գուարդամար Պարլա ՖԱ Լինարես ՖԱ |
247 (7) 2 (2) 124 (8) 34 (7) | |
Ազգային հավաքական | |||
1979—1981 | Իսպանիայի ազգային հավաքական | 5 (0) | |
Մարզչական կարիերա | |||
1995—1996 1996—1997 1997—1999 2000—2001 2001—2004 2004—2010 2010 2012—2013 2013-2015 2015-2016 2016-ներկա |
Ռեալ Վալյադոլիդ Օսասունա ՄՄ Էստրեմադուրա ՖԱ Տեներիֆե ՖԱ Վալենսիա ՖԱ Լիվերպուլ ՖԱ Ինտեր Միլան Չելսի ՖԱ Նապոլի Ռեալ Մադրիդ ՖԱ Նյուքասլ Յունայթեդ | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
«Վալենսիայի» պատմության մեջ ամենահաջողակ մարզիչն է, որը կարողացել է ակումբի ղեկավարման 3 տարիների ընթացքում 2 անգամ չեմպիոն դառնալ և 1 անգամ նվաճել ՈւԵՖԱ-ի գավաթը։ Մեկն է այն երեք մարզիչներից (որոնց թվում են Բոբ Փեյսլին և Ժոզե Մոուրինյոն), որոնց հաջողվել է նվաճել ՈւԵՖԱ-ի գավաթը, ապա հաջորդ մրցաշրջանում հաղթել Չեմպիոնների լիգայում։ Նա եղել է «Լիվերպուլի» երկրորդը մարզիչը (Ջո Ֆեգանից հետո), որը կարողացել է հաղթանակով ավարտել Չեմպիոնների լիգան ակումբի ղեկավարման առաջին իսկ մրցաշրջանում։
2013 թվականին Բենիտեսը դարձավ Եվրոպայի լիգայի երկակի մրցանակակիր՝ նվաճելով տիտղոսը լոնդոնյան «Չելսիի» հետ։