Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիա
From Wikipedia, the free encyclopedia
Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիա (սերբ.՝ Српска академија наука и уметности, САНУ), Սերբիայի բարձրագույն գիտական և լուսավորչական ամենաակնառու ակադեմիական հաստատությունը՝ հիմնադրված 1841 թվականին։ Սերբիայի գիտությունների թագավորական ակադեմիա անունով գոյություն է ունեցել 1886 թվականին հիմնադրումից մինչև 1947 թվականը, երբ ստացավ Սերբիայի գիտությունների ակադեմիա անվանումը։ 1960 թվականին օրենքով հաստատվել է այժմյան անունը (հապավումը՝ ՍԱՆՈՒ)։
Արագ փաստեր Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիասերբախորվաթ․՝ Srpska akademija nauka i umetnosti, Հապավում ...
Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիա սերբախորվաթ․՝ Srpska akademija nauka i umetnosti | |
---|---|
Հապավում | САНУ, SANU, SANU, SANU և САНУ |
Տեսակ | գիտությունների ակադեմիա |
Հիմնադրվել է | նոյեմբերի 7, 1841 |
Անդամ է | Միջազգային գիտական խորհուրդ[1], InterAcademy Partnership[2], International Union of Academies?[3] և Բոլոր եվրոպական ակադեմիաներ[4] |
Երկիր | Սերբիա |
Տեղագրություն | Բելգրադ |
Կայք | sanu.ac.rs(սերբ.) |
Serbian Academy of Sciences and Arts Վիքիպահեստում |
Փակել
Ակադեմիայի կազմում եղել են Իոսիֆ Պանչիչը, Յովան Ցվիիչը, Ստոյան Նովակովիչը, Բրանիսլավ Պետրոնիևիչը, Միխայլո Պուպինը, Նիկոլա Տեսլան, Միլուտին Միլանկովիչը, Միխայլո Պետրովիչ-Ալասը, Բոգդան Գավրիլովիչը, Իվո Անդրիչը, Դանիլո Կիշը և սերբական ու այլ ծագմամբ բազմաթիվ այլ գիտնականներ ու արվեստագետներ։