Վանիլ
From Wikipedia, the free encyclopedia
Վանիլ (Vanilla), խոլորձազգիների ընտանիքի վերգետնյա կամ էպիֆիտ բույսերի ցեղ։
Վանիլ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Խոլորձազգիներ (Orchidaceae) |
Ենթաընտանիք | Vanilloideae |
Տրիբա | Vanilleae |
Ցեղ | Վանիլ (Vanilla) Mill. |
Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը |
Օդային արմատներով մագլցող լիաններ են։ Հայտնի է վանիլի մոտ 110 տեսակ՝ տարածված երկու կիսագնդերի արևադարձային շրջաններում։ Որոշ տեսակների պտուղները պարունակում են բուրավետ, հոտավետ նյութեր (օրինակ, վանիլին) և օգտագործվում են օծանելիքի ու սննդի արդյունաբերության մեջ[1]։ Լայնատերև վանիլ (V․ planifolia) և պոմպոնա վանիլ (V* pompona) լայնորեն մշակվում են Ճամայկայում, Հայիթիում, Գվատեմալայում, Գվինեայում, Ցեյլոնում, Մալայզիայում, Մադագասկարում, Ռեյունիոնում (վերջին երկու կղզիները տալիս են վանիլի համաշխարհային հումքի 50%–ը) և այլուր։ Նախքան համեմունքի վերածելը վանիլի պտուղները ենթարկվում են երկարատև մշակման։ Խոհարարության մեջ օգտագործվում է շաքարի փոշու հետ խառնած վանիլի ալյուրը։