Տաճարի լեռ
սրբազան լեռ Երուսաղեմում / From Wikipedia, the free encyclopedia
Տաճարի լեռ (արաբ․՝ الحرم القدسي الشريف, ալ Հարամ ալ Քուդս աշ Շարիֆ — «ազնվագույն սրբություն»; եբրայերեն՝ הַר הַבַּיִת, Հար ա Բաիթ, նաև եբրայերեն՝ הַר הַמוריה, Հար ա Մորիա), Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող, դիրքով այլ շրջանների վրա տիրող, բարձր պատերով պարսպված ուղղանկյուն հրապարակ։ Բարձրությունը ծովի մակարդակից 774 մետր է[1]։
Արագ փաստեր הַר הַבַּיִת (Հար ա Բաիթ)الحرم الشريف (ալ Հարամ ալ Քուդս աշ Շարիֆ), Երկիր ...
הַר הַבַּיִת (Հար ա Բաիթ) الحرم الشريف (ալ Հարամ ալ Քուդս աշ Շարիֆ) | |
---|---|
Երկիր | Իսրայել |
Քաղաք | Երուսաղեմ |
Կոորդինատներ | 31°46′40″ հս․ լ. 35°14′08″ ավ. ե.HGЯOL |
Շինության տեսակ | Պարսպապատ հրապարակ |
Հիմնադիր | Սողոմոն թագավոր |
Շինություններ՝ | Ալ Աքսա • Ժայռի գմբեթ |
Կարգավիճակ | կանգուն |
Փակել
Քարե պարսպի բարձրությունը ամենաբարձր կետում 45 մետր է։ Քարե շարվածքի ընդհանուր ծավալը 200 հազար մ³ է՝ մի փոքր քիչ քան Գիզայի Մենկաուրի բուրգի ծավալը։
Հուդայականության առաջին, իսլամի երրորդ սրբավայրը սրբավայրը։ Տաճարի լեռան տարածքում են գտնվել՝ Երուսաղեմի առաջին և երկրորդ տաճարները։ Այժմ Տաճարի լեռան տարածքում գտնվում են երկու մզկիթ՝ ալ-Ակսան և Ժայռի գմբեթը[2][3]։