Քեմփ Դեյվիդի համաձայնագրեր
From Wikipedia, the free encyclopedia
Քեմփ Դեյվիդի համաձայնագրեր, ստորագրվել են Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի և Իսրայելի վարչապետ Մենաչհեմ Բեգինի կողմից 1978 թվականի սեպտեմբերի 17֊ին 12 օր շարունակ Քեմփ Դեյվիդում (ԱՄՆ) ընթացած գաղտնի բանակցություններից հետո[1]։ Երկու շրջանակային համաձայնագրերը ստորագրվել են Սպիտակ տանը։ Այս համաձայնագրերից երկրորդը՝ «Եգիտոսի և Իսրայելի միջև խաղաղություն կնքելու շրջանակային համաձայնագիրը» անմիջականորեն հանգեցրեց Եգիպտա֊իսրայելական խաղաղության պայմանագրի կնքմանը 1979 թվականին։ Համաձայնագրի շնորհիվ Սադաթը և Բեգինը կիսեցին 1978 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը։ Իսկ առաջին համաձայնագիրը՝ «Մերձավոր Արևելքում խաղաղության շրջանակային համաձայնագիրը», որը վերաբերում էր Պաղեստինի տարածքներին, կնքվել էր առանց պաղեստինցիների մասնակցության և այդ պատճառով արժանացավ ՄԱԿ֊ի քննադատությանը։
Քեմփ Դեյվիդի համաձայանգրեր | |
---|---|
Քեմփ Դեյվիդի համաձայանգրեր | |
Պատրաստվել է | 1978 թվական |
Ստորագրվել է — վայր |
1978 թվականի սեպտեմբերի 17 Քեմփ Դեյվիդ նախագահական ամառանոց |
Ստորագրել են | Մենաչեմ Բեգին |
Կողմեր | Իսրայել |