Քոֆի Անան
From Wikipedia, the free encyclopedia
Քոֆի Անան (/ˈkoʊfi ˈænæn/;[23]անգլ.՝ Kofi Atta Annan, ապրիլի 8, 1938(1938-04-08)[1][2][3][…], Կումասի, Գանա[1] - օգոստոսի 18, 2018(2018-08-18)[4][5][6][…], Բեռն, Շվեյցարիա[7]), գանացի դիվանագետ, որը 1997 թվականից 2006 թվականը զբաղեցրել է ՄԱԿ-ի յոթերորդ Գլխավոր քարտուղարի պաշտոնը։ 2001 թվականին Անանը «ավելի լավ կազմակերպված և և ավելի խաղաղ աշխարհի համար կատարած աշխատանքի համար»արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի[24]։ Նա «Քոֆի Անան հիմնադրամ»-ի հիմնադիրն ու նախագահն էր, ինչպես նաև Նելսոն Մանդելայի կողմից ֆինանսավորող The Elders կազմակերպության նախագահն էր[25]։
Քոֆի Անան անգլ.՝ Kofi Atta Annan | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 8, 1938(1938-04-08)[1][2][3][…] |
Ծննդավայր | Կումասի, Գանա[1] |
Մահացել է | օգոստոսի 18, 2018(2018-08-18)[4][5][6][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Բեռն, Շվեյցարիա[7] |
Քաղաքացիություն | Գանա[8][9] |
Կրոն | բողոքականություն |
Կրթություն | Կվամե Նկրումայի գիտության և տեխնոլոգիայի համալսարան (1961), MIT Sloan մենեջմենթի դպրոց (1972)[10], Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտ (1962)[10], Mfantsipim School? (1957), Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Ժնևի համալսարան, Մաքալիսթեր քոլեջ և Sloan Fellows Program? |
Մասնագիտություն | դիվանագետ, տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Միավորված ազգերի կազմակերպություն |
Ամուսին | Նանե Անան և Titi Alakija? |
Ծնողներ | հայր՝ Henry Reginald Annan?, մայր՝ Rose Eshun? |
Զբաղեցրած պաշտոններ | ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար և United Nations Envoy to Syria? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Կոջո Անան, Nina Cronstedt? և Ամա Անան |
Ստորագրություն | |
Kofi Annan Վիքիպահեստում |
Անանը տնտեսագիտություն է ուսումնասիրել ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Մաքալեստեր քոլեջում, միջազգային հարաբերություններ՝ Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտում և կառավարում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Անանը ՄԱԿ-ին միացել է 1962 թվականին՝ աշխատելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ժնևի մասնաճյուղում։ Նա աշխատել է ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի մի քանի պաշտոնում, ներառյալ 1992 թվականի մարտից մինչև 1996 թվականի դեկտեմբեր ամիսը որպես խաղաղապահության գծով գլխավոր քարտուղարի պաշտոնակատար։ 1996 թվականի դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից նշանակվել է Գլխավոր քարտուղարի պաշտոնին, ապա ավելի ուշ հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից՝ դառնալով առաջին պաշտոնակատարը, որին ընտրել է ՄԱԿ-ի աշխատակազմը։ Անանը 2001 թվականին վերընտրվել է երկրորդ ժամկետով՝ 2007 թվականի հունվարի 1-ին իր պաշտոնը զիջելով Բան Կի Մունին։
Որպես գլխավոր քարտուղար` Անանը բարեփոխել է ՄԱԿ-ի բյուրոկրատիան․ հատկապես Աֆրիկայում աշխատել էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի պայքարի դեմ, և սկսել էր ՄԱԿ-ի Համաշխարհային պայմանագիրը։ Նա քննադատության է ենթարկվել Անվտանգության խորհրդի չընդլայնման և «նավթ՝ սննդի դիմաց» ծրագրի հետաքննության արդյունքում հրաժարական տալու բազմաթիվ կոչեր է ստացել, սակայն անձնական կոռուպցիայի վարկածից մեծապես արդարացվել է[26]։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի երկրորդ ժամկետի ավարտից հետո՝ 2007 թվականին, նա հիմնադրել է «Քոֆի Անան հիմնադրամը», որը կենտրոնացած էր Միջազգային համագործակցության վրա։ Անանը ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչն էր Սիրիայում, որպեսզի օգնի լուծում գտնել այնտեղ այժմ էլ տեղի ունեցող հակամարտությանը[27][28]։ Անանը լքել էր այդ պաշտոնը այն բանից հետո, երբ հիասթափվել էր ՄԱԿ-ի կողմից հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայությունից[29][30]։ 2016 թվականի սեպտեմբերին Ռոհինջա մուսուլմանական փոքրամասնության ճգնաժամը կանխելու համար Քոֆի Անանը նշանակվել է ՄԱԿ-ի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնին[31]։