Ֆերենց Լիստ
Կոմպոզիտոր;դաշնակահար-վիրտուոզ; երաժշտական և հասարակական գործիչ; դիրիժոր;ուսուցիչը / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանց Լիստ (հունգ.՝ Liszt Ferenc, գերմ.՝ Franz Liszt, հոկտեմբերի 22, 1811(1811-10-22)[1][2][3][…], Ռայդինգ, Թագավորական Հունգարիա, Ավստրիական կայսրություն[2][7] - հուլիսի 31, 1886(1886-07-31)[4][1][2][…], Բայրոյթ, Բավարիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[2][3][7]), կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտական և հասարակական գործիչ Ֆրանց Լիստը լուրջ ներդրում ունի համաշխարհային երաժշտարվեստի զարգացման, հունգարական և այլ ազգային կոմպոզիտորական դպրոցների ստեղծման մեջ, դաշնամուրային արվեստում հիմնադրել է նոր ուղղություն։
Ֆրանց Լիստ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Liszt Ferenc |
Ի ծնե անուն | Ֆրանց Լիստ |
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1811(1811-10-22)[1][2][3][…] Դոբորյան (Ռայդինգ), Ավստրիական կայսրություն |
Երկիր | Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն և Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | հուլիսի 31, 1886(1886-07-31)[4][1][2][…] (74 տարեկան) Բայրոյթ, Գերմանիա |
Գերեզման | Stadtfriedhof Bayreuth |
Ժանրեր | սիմֆոնիա, դասական երաժշտություն և Hungarian folk music?[5] |
Մասնագիտություն | Կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտական և հասարակական գործիչ |
Գործիքներ | դաշնամուր և երգեհոն |
Աշխատավայր | Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Անդամակցություն | Sängerschaft zu St. Pauli Jena? |
Ամուսին | Marie d'Agoult?[6] |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Franz Liszt Վիքիպահեստում |
Մեծ ազդեցություն է թողել Ռիխարդ Վագների, Հեկտոր Բերլիոզի, Քամիլ Սեն-Սանսի, Էդվարդ Գրիգի և Ալեքսանդր Բորոդինի երաժշտության վրա։ Որպես երգահան Լիստը Նոր գերմանական դպրոցի ("Neudeutsche Schule") նշանավոր ներկայացուցիչ է։ Նա թողել է հարուստ և բազմազան երաժշտական ժառանգություն՝ հիմնականում ստեղծագործություններ դաշնամուրի և նվագախմբի համար։ Լիստը սիմֆոնիկ երաժշտության մեջ նոր՝ սիմֆոնիկ պոեմի ժանրի ստեղծողն է։