«Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցություն
From Wikipedia, the free encyclopedia
«Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը (ԵԱԺԴ կուսակցություն) հիմնականում Եվրոպական Միությունում գործող եվրոպական քաղաքական կուսակցություն է, որի կազմում ընդգրկված են Եվրոպայի թվով 60 ազգային ազատական կուսակցություններ։ Մինչև 2012 թ. նոյեմբերի 10-ը կուսակցությունը հայտնի էր որպես Եվրոպայի ազատական, ժողովրդավարական և բարեփոխիչների կուսակցություն (ԵԱԺԲ, ELDR)[3]: ԵԱԺԴ կուսակցությունն անդամակցում է «Ազատական ինտերնացիոնալ»-ին[4]։
«Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցություն անգլ.՝ The Alliance of Liberals and Democrats for Europe Party | |
---|---|
Տեսակ | Եվրոպական քաղաքական կուսակցություն և metaorganization? |
Երկիր | Եվրոպական Միություն |
Առաջնորդ | Hans van Baalen?[1], Գրեմ Վաթսոն, Annemie Neyts-Uyttebroeck?, Werner Hoyer?, Uffe Ellemann-Jensen?, Willy De Clercq?, Colette Flesch?, Willy De Clercq? և Gaston Thorn? |
Հիմնադրված | մարտի 26, 1976 |
Գաղափարախոսություն | ազատականություն, պահպանողական լիբերալիզմ և սոցիալական լիբերալիզմ |
Քաղաքական հայացք | ցենտրիզմ |
Շտաբ | Բրյուսել, Բելգիա[2] |
Միջազգային պատկանելություն | Ազատական ինտերնացիոնալ |
Եվրոպական խորհրդարան | 85 |
Կայք | aldeparty.eu |
Alliance of Liberals and Democrats for Europe Party Վիքիպահեստում |
1970-ականների ազգային քաղաքական կուսակցությունների ազատ համադաշնության հիմքով զարգացած ԵԱԺԴ կուսակցությունն այժմ հանդես է գալիս իբրև շահույթ չհետապնդող միասնական ասոցիացիա՝ գրանցված ըստ բելգիական օրենսդրության։
2010 թ. դրությամբ ԵԱԺԴ-ն ԵՄ-ի կառույցներում ներկայացված իր մեծությամբ չորրորդ համաեվրոպական քաղաքական կուսակցությունն է, ունի 67 ԵԽՊ և Եվրոպական հանձնաժողովի 5 անդամ։ ԵՄ 28 անդամ պետություններից հինգում պաշտոնավարում են ԵԱԺԴ-ին անդամագրված վարչապետներ՝ Քսավյե Բեթելը (ԺԿ) Լյուքսեմբուրգում, Շարլ Միշելը (ԲՇ) Բելգիայում, Տաավի Ռիյվասը (ԷԲԿ) Էստոնիայում, Միրո Ցերարը (ԱԿԿ) Սլովենիայում և Մարկ Ռուտեն (ԺԿԱԺ) Նիդեռլանդներում։
Նիկ Քլեգը (ԱԴ) Միացյալ Թագավորության փոխվարչապետի պաշտոնն է զբաղեցնում։ Կառավարության կազմում ազատականներ են ընդգրկված նաև ևս հինգ ԵՄ անդամ պետություններում՝ Խորվաթիայում, Չեխիայի Հանրապետությունում, Դանիայում, Ֆինլանդիայում և Լիտվայում։
2004 թ. հուլիսի 20-ից ԵԱԺԴ կուսակցությունն իբրև քաղաքական ուժ ներկայացված է Եվրախորհրդարանում՝ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի խորհրդարանական խմբակցության միջոցով, որը ձևավորվել է Եվրոպայի ժողովրդավարական կուսակցության (ԵԺԿ) հետ համատեղ։ ԵԱԺԴ-ի խորհրդարանական խմբակցությունը ղեկավարում է Գի Վերհովստադտը, նախկինում՝ Բելգիայի վարչապետ։ Մինչ 2004 թ. Եվրոպական ընտրությունները կուսակցությունը միավորված էր Եվրոպայի ազատական, ժողովրդավարական և բարեփոխիչների կուսակցության (ԵԱԺԲ) խմբակցության հետ։ ԵԱԺԴ-ի երիտասարդական թևը Եվրոպայի ազատական երիտասարդությունն է (LYMEC). այն հիմնականում գործում է երիտասարդական և ուսանողական ազատական կազմակերպությունների հենքի վրա, սակայն իր կազմում ունի նաև ոչ մեծ թվով անհատ անդամներ։ LYMEC-ի առաջնորդը 2012 թ. մայիսին երկու տարով LYMEC-ի նախագահ ընտրված Յերոեն Դիպեմաատն է (ԺԿԱԺ, Նիդեռլանդներ)։ Կազմակերպությունն ունի 200.000 անդամ։