Ազիթրոմիցին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Ազիթրոմիցին, հակաբակտերիային դեղամիջոց, որն օգտագործվում է մի շարք վարակիչ հիվանդությունների, մասնավորապես, միջին ականջի վարակների, կոկորդի բորբոքային հիվանդությունների, թոքաբորբերի, փորլուծության և մարսողական համակարգի որոշ հիվանդությունների բուժման համար[1]։ Այն նաև օգտագործվում է սեռական ճանապարհով փոխանցվող այնպիսի վարակների բուժման համար, ինչպիսիք են՝ քլամիդիան և սուսանակը[1]։ Մի շարք այլ դեղամիջոցների հետ միասին ազիթրոմիցինն օգտագործվում է մալարիայի բուժման համար[1]։ Այն կարող է օգտագործվել ինչպես բերանացի, այնպես էլ ներերակային ներարկումների միջոցով, օրը մեկ անգամ[1]։
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 83905-01-5 |
PubChem CID | 447043 |
DrugBank | 00207 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.126.551 |
Ընդհանուր կողմնակի ազդեցությունները ներառում են սրտխառնոցը, փորլուծությունը և ստամոքսի բորբոքումը[1]։ Կարող են դրսևորվել ալերգիկ փոխազդեցություններ անաֆիլակտիկ շոկի, QT երկարաձգման տեսքով և փորլուծություն պայմանավորված Clostridium difficile տեսակի բակտերիաներով[1]։ Կիրառումը հղիության ժամանակ անվտանգ է[1]։ Կրծքով կերակրման ժամանակ անվտանգությունն ապացուցող տվյալներ չկան[2]։ Ազիթրոմիցինը մակրոլիդային հակաբիոտիկների շարքին պատկանող ազալիդ է[1]։ Այն դանդաղեցնում է բակտերիային սպիտակուցների կենսասինթեզը` դրանով իսկ արգելակելով բակտերիաների աճն ու բազմացումը[1]։
Ազիթրոմիցինը հայտնաբերվել է 1980 թ և հաստատվել է բժկության մեջ կիրառման համար 1988թ[3][4]։ Այն ԱՀԿ դեղամիջոցների ցանկում է`որպես ամենաանվտանգ և արդյունավետ դեղամիջոցներից մեկը[5]։ Այն ունի գեներիկ դեղամիջոցներ և վաճառվում է տարբեր ապրանքային անուններով, ամբողջ աշխարհում[6][7]։ 2016թ․ ԱՄՆ-ում այն նշանակվել է 15 միլիոն անգամ և զբաղեցրել 49-րդ հորիզոնականն ամենաշատ նշանակված դեղամիջոցների շարքում[8]։