Անդրե Լենոթր
From Wikipedia, the free encyclopedia
Անդրե Լենոթր ( ֆր.՝ André Le Nôtre, մարտի 12, 1613(1613-03-12)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - սեպտեմբերի 15, 1700(1700-09-15)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]), ֆրանսիացի լանդշաֆտային ճարտարապետ, Լյուդովիկոս XIV–ի գլխավոր պալատական այգեպանի՝ Ժան Լենոթրի որդին։ 1657 թվականից թագավորական շենքերի գլխավոր վերահսկիչն էր։ Անդրե Լենոթրը հայտնի է որպես Վերսալի թագավորական այգիների և զբոսայգիների նախագծող, ինչպես նաև՝ հետագա վերակառուցման պատասխանատու։ Մինչև Վերսալի այգիների նախագծումը, Լենոթրը Լուի Լևոյի և Շառլ Լը Բրենի հետ միասին ակտիվ մասնակցել է Վո Լը Վիկոնտ այգու ստեղծման աշխատանքերին։ Նրա ոչ պակաս հետաքրքիր աշխատանքների թվում են Ֆոնտենբլոյի, Շանթիի, Սեն Կլու և Սեն Ժերմենի պալատական այգիների նախագծումը և ստեղծումը։
Անդրե Լենոթր ֆր.՝ André Le Nôtre | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1613(1613-03-12)[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Մահացել է | սեպտեմբերի 15, 1700(1700-09-15)[1][2][3][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Գերեզման | Սուրբ Ռոխի եկեղեցի |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[5] |
Երկեր | Gardens of Versailles? |
Մասնագիտություն | լանդշաֆտային ճարտարապետ, արվեստագետ, ճարտարապետ, այգեգործ և դիզայներ |
Ծնողներ | հայր՝ Jean le Nôtre? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ճարտարապետության թագավորական ակադեմիա |
André Le Nôtre Վիքիպահեստում |
Լենոթրը համարվում է Լոնդոնի Սենտ Ջեյմսի և Գրինվիչի այգիների նախագծող- հեղինակը, ինչպես նաև՝ ֆրանսիական կանոնավոր այգիների համակարգի ստեղծողը։ Այգիների այդ տիպը Եվրոպայում գերիշխում էր մինչև 18-րդ դարի կեսերը։ Դրա հետ մեկտեղ նա մեծ ներդրում է ունեցել քաղաքաշինության պրակտիկայում. ընդլայնել է Թյուիլրիի ծառուղիները արևմտյան ուղղությամբ, որի արդյունքում Փարիզը դարձել է պատմական իրադարձությունների կարևոր առանցքը[6]
- Ավելի ուշ, քաղաքի այդ հատվածում նախագծվեցին և ստեղծվեցին Ելիսեյան դաշտերը՝ դառնալով Փարիզի գեղատեսիլ վայրերից մեկը։
Անդրե Լենոթրը շատ մեծ հռչակ ձեռք բերեց Լյուդովիկոս XIV թագավորի օրոք՝ ստանալով «մեր բարի Լենոթր» մականունը։ Չնայած իր մեծ համբավին, Լենոթրը հեռու էր մնում պալատական ինտրիգներից, և այգեգործության և կանաչապատման արվեստի միջոցով շարունակում էր ծառայել թագավորին։