Լանդշաֆտային ճարտարապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Լանդշաֆտային ճարտարապետություն, տարածքի ծավալատարածական կազմակերպում, բնական, շինարարական և ճարտարապետական բաղադրիչների միավորում ամբողջական կոմպոզիցիայի մեջ, որն իրականացնում է որոշակի գեղարվեստական ոճ։ Ինչպես ճարտարապետությունը և քաղաքաշինությունը լանդշաֆտային ճարտարապետությունը վերաբերում է տարածական արվեստի ձևերին[1]։
Հարմարավետ և էսթետիկորեն լիարժեք միջավայրի ձևավորումն իրականացվում է բնական նյութերի (ռելիեֆի, ջրի, բուսականության և այլն) և ճարտարապետական կառույցների օգնությամբ`դրանով հանդերձ ենթադրում է պահպանել գոյություն ունեցողը և ստեղծել արհեստական լանդշաֆտներ՝ նախագծելով կանաչապատման համակարգեր և հանգստի գոտիներ։ Ի տարբերություն այգեգործության արվեստի՝ լանդշաֆտային ճարտարապետության ոլորտը շատ ավելի լայն է, այն մարդու կենսագործունեության տարածական միջավայրի շատ բաղադրիչների բաղկացուցիչ մասն է։