Ջուր
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Ջուր, անօրգանական միացություն, ջրածնի օքսիդ, քիմիական բանաձևը՝ H2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ջուր | |
---|---|
Քիմիական բանաձև | H₂O |
Մոլային զանգված | 3,0E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 0,983854 գ/սմ³[2], 0,993547 գ/սմ³[2], 0,998117 գ/սմ³[2], 0,9998395 գ/սմ³[2], 0,999972 գ/սմ³[2], 0,99996 գ/սմ³[2], 0,9997026 գ/սմ³[2], 0,9991026 գ/սմ³[2], 0,9982071 գ/սմ³[2], 0,9977735 գ/սմ³[2], 0,9970479 գ/սմ³[2], 0,9956502 գ/սմ³[2], 0,99403 գ/սմ³[2], 0,99221 գ/սմ³[2], 0,99022 գ/սմ³[2], 0,98804 գ/սմ³[2], 0,9857 գ/սմ³[2], 0,98321 գ/սմ³[2], 0,98056 գ/սմ³[2], 0,97778 գ/սմ³[2], 0,97486 գ/սմ³[2], 0,9718 գ/սմ³[2], 0,96862 գ/սմ³[2], 0,96531 գ/սմ³[2], 0,96189 գ/սմ³[2] և 0,95835 գ/սմ³[2] գ/սմ³ |
Դինամիկ մածուցիկություն | 1,7911 միլիպասկալ վայրկյան, 1,0016 միլիպասկալ վայրկյան և 0,89002 միլիպասկալ վայրկյան Պա/վ |
Կինեմատիկ մածուցիկություն | 0,01012 սմ²/վ սմ²/վ (20 °C-ում) |
Իոնիզացման էներգիա | 2,0E−18 ջոուլ[3] կՋ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 0,002519 °C[4] և 0 ± 0,002 °C[5] °C |
Կազմալուծման ջերմաստիճան | 2200 °C |
Եռման ջերմաստիճան | 99,9839 °C[6] °C |
Ջերմահաղորդականություն | 0,56 Վտ/(մ.Կ) Վտ/(մ.Կ) |
Գոյացան էնթալպիա | −241 818 ջոուլ մեկ մոլի համար[7] և −285 830 ջոուլ մեկ մոլի համար[7] կՋ/մոլ |
Եռման էնթալպիա | 40,656 կՋ/մոլ[8] և 40 655,928 ջոուլ մեկ մոլի համար[9] կՋ/մոլ |
Բեկման ցուցիչ | 1,3945, 1,33432, 1,32612, 1,39336, 1,33298 և 1,32524 |
Դիպոլ մոմենտ | 6,2E−30 Կլ·մ[3] |
Դասակարգում | |
CAS համար | 7732-18-5 |
PubChem | 962 |
EINECS համար | 231-791-2 |
SMILES | O |
ЕС | 231-791-2 |
RTECS | ZC0110000 |
ChEBI | 937 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է, որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածնական կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։ Թթվածնի հիբրիդացումը sp3։
Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։